Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցած պայթյունը կարճ միացման հետևանք էր:
Թուրքիայում 22 տարվա ընդմիջումից հետո թարմացվել է երկրի սեյսմիկ ռիսկի քարտեզը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
ԱՄՆ-ի ընտրողների մեծամասնությունը չի պատրաստվում քվեարկել պետության ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի՝ նախագահական երկրորդ ժամկետով վերընտրվելու օգտին, այլ մտադիր է իր ձայնը տալ դեմոկրատ թեկնածուի օգտին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցվել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Այս մասին Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում։
Իրանն ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցմամբ իր ածխաջրածինները վաճառելու տարբեր ուղիներ ունի եւ ակտիվորեն օգտվում է դրանցից:
Պակիստանի հարավ-արեւմուտքի Բելուջստանի նահանգում հունվարի 23-ին կործանվել է երկրի ռազմաօդային ուժերի F-7PG բազմանպատակային կործանիչը:
Վրաստանի բոլոր պատժական հաստատություններում դատապարտյալների, կալանավորների եւ հաստատությունների աշխատակիցների պատվաստումներ են սկսվել կարմրուկի դեմ:
Լույս հունվարի 23-ի գիշերն ամենացուրտն է դարձել ամսվա սկզբից ի վեր. ջերմաստիճանը Մոսկվայում ԺՏՆՑ-ի կայարանում իջել է մինչեւ մինուս 19,8 աստիճան, սակայն եղանակին չի հաջողվել գերազանցել 1892 թվականի ռեկորդը:
Սեւ ծովում արդեն մոտավորապես օրուկես է՝ չի հաջողվում մարել լցանավերի վրա մոլեգնող հրդեհը, քանի որ շարունակվում է արտահոսքը հեղուկացված գազի տարողություններից:
Սեւ ծովի Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներում գոյացել են ռուսական եւ ղազախական նավթատար նավերի՝ 2014 թվականից ի վեր ամենաերկար հերթերը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Թե ինչ են քննարկել երկու արտգործնախարարները թուրքական աղբյուրներն առայժմ չեն հրապարակում։
Դամասկոսի կենտրոնում բռնկած հրդեհի պատճառով յոթ երեխա է զոհվել: Այդ մասին հունվարի լույս 23-ի գիշերը հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանության ղեկավարության մի աղբյուր:
Իսրայելացի զինվորականները 16 փնտրվող պաղեստինցիների են ձերբակալել եւ տնայնագործական արտադրության հրազեն առգրավել լույս հունվարի 23-ի գիշերը Հորդանան գետի Արեւմտյան ափի տարբեր շրջաններում իրականացված հատուկ գործողությունների ընթացքում:
Աջարիայի եւս երկու բնակիչներ՝ 48-ամյա մի կին եւ 33-ամյա մի տղամարդ, ինչպես ենթադրվում է, մահացել են H1N1 վիրուսից բարդացումների հետեւանքով, ինչի մասին հայտնել է Rustavi2 հեռուստաալիքը։
Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում առնվազն վեց մարդ է մահացել, եւս 10-ը՝ անհետ կորել հեղեղման ու սողանքի հետեւանքով:
93 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգիծաբան գրող, Պուլիտցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր Ռասել Բեյքերը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որի համաձայն՝ պետության ղեկավար Դոնալդ Թրամփը չի կարողանա երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից:
Ճապոնիայի եւ Ռուսաստանի միջեւ հաշտության պայմանագրի կնքման հարցը այնքան էլ դյուրին խնդիր չէ, որը կարելի է լուծել մի քանի բանակցություններով:
Վենեսուելայում առնվազն երկու մարդ է զոհվել երկրում սկսված բողոքի գործողությունների ընթացքում:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է օրենք Սիրիայի դեմ լրացուցիչ պատժամիջոցների վերաբերյալ, ինչի մասին վկայում են քվեարկության արդյունքները:
Ագունգ հրաբուխը, որը գտնվում է Ինդոնեզիայի Բալի կղզում, հունվարի 22-ին 2 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել:
Լյուքսեմբուրգը 2020 թվականի մարտի 1-ից հասարակական տրանսպորտով՝ ավտոբուսներով, տրամվայներով եւ մերձքաղաքային էլեկտրագնացքներով երթեւեկությունն անվճար կլինի:
Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ջոն Քելլին այդ աշխատանքը վատագույնն էր համարում իր կյանքում, իսկ դրանից ազատվելու օրը՝ լավագույնը այն ժամանակվանից, երբ զբաղեցրեց այդ պաշտոնը:
Չինաստանը 2018 թվականի արդյունքներով պահպանել է աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության կարգավիճակը:
«ՀՀ-ի դեպքում այդ վտանգի զգացումը կարող է է՛լ ավելի սուր լինել՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնք ունի Հայաստանը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանը փոքր երկիր է»:
«Այս պահի դրությամբ որևէ փոփոխություն նկատելի չէ Հայաստան-Արևմուտք հարաբերություններում, դրանք կարծես անտեսված են, բայց եղել են բազմաթիվ այցեր դեպի Ռուսաստան, կամ եվրասիական ուղղությամբ, թեև ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ վեկտորները չեն փոխվել»:
«Միավորված ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) կողմից պատրաստված «Աշխարհում տնտեսական վիճակը և սպասելիքները 2019թ.» զեկույցում անդրադարձ է կատարվել Թուրքիայի տնտեսությանը:
ԱՄՆ-ն և Ռուսաստանը դատապարտված չեն հակառակորդներ և մրցակիցներ լինել, ինչպես դա եղել է «Սառը պատերազմ»-ի տարիներին:
Լագարդի կարծիքով՝ իրավիճակի նույնիսկ ամենաբարենպաստ լուծումը կհարվածի բրիտանական տնտեսությանը:
Գերմանացիների 73 տոկոսը պաշտպանում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումը: