Ստամբուլի հայկական Դադյան դպրոցի աշակերտները նոյեմբերի 15-ին Անկարայում այցելել են Թուրքիայի մեջլիս:
Հետխորհրդային պետությունների նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականությունն ամբողջությամբ տեղավորվում է մեկ միասնական տրամաբանության մեջ, անկախ նրանից, թե որքանով է դա համակարգված ձևակերպված այն իրականացնող մարդկանց կողմից: Այդ քաղաքականության տրամաբանությունը, ալգորիթմներն ամենևին նոր չեն մշակվել և սկզբունքորեն ոչ մի նորարարական բան չեն պարունակում:
«Սիրիայում պատերազմը մոտենում է ավարտին։ Սիրիան թևակոխում է հետպատերազմյան ժամանակաշրջան, քանի որ սիրիական իշխանությունները հայտարարել են, որ իրենք վերահսկում են տարածքների 90 տոկոսից ավելին»:
Աթենքի արվարձաններում տեղատարափներից առաջացած հեղեղումները երեք մարդու զոհվելու պատճառ են դարձել:
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուղաբեն բանակցություններ է վարել զինվորականների հետ, որոնց ընթացքում նա խնդրել է իր կնոջը՝ Գրեյս Մուղաբեին, հնարավորություն ընձեռել հեռանալու երկրից:
Իրանի արեւմտյան մասում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից տուժածների թիվը հասել է 9397-ի: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը:
Պակիստանում առափնյա պահպանության ծառայության աշխատակիցները 20 հազար շիշ թունդ ալկոհոլային խմիչքներ են բռնագրավել եւ ոչնչացրել ասֆալտի գլանվակի օգնությամբ:
Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը վստահություն է հայտնել, որ Կատալոնիայում արտահերթ ընտրությունները կանցնեն նորմալ պայմաններում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2016թ. հուլիսի 15-ից մինչ օրս Թուրքիայից ներկայացված 25.000 հայց է մերժել: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ՄԻԵԴ-ը հիմնականում խորհուրդ է տվել այդ հայցերն ուղղել Թուրքիայում արտակարգ դրության գործառույթները քննող հանձնաժողովին:
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուղաբեն ու նրա ընտանիքը տնային կալանքի տակ են: Այդ մասին հայտնել է News 24 գործակալությունը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 14-ին կայացած նիստում ընդունել է օրինագիծ 2018 թվականին երկրի պաշտպանության նախարարության գործունեության ուղղությունների եւ ֆինանսավորման մասին:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նոյեմբերի 15-ին այցով ժամանել է Մյանմա՝ այդ երկրի ղեկավարության հետ քննարկելու Ռաքհայնի նահանգի հումանիտար ճգնաժամը, որտեղ համահավաք ապրում է ռոհինջա մուսուլմանական ազգային փոքրամասնությունը:
Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաներն իրենց հայտարարություններում սովորաբար փորձում էին կենտրոնանալ քաղաքական մեղադրանքների վրա՝ անձնական որակումները թողնելով հանրային ոլորտին։ Սակայն այժմ կարծես թե այստեղ գրանցվում է խաղի կանոնների փոփոխություն։
Թուրքիայի մեջլիսում մերժվել է Paradise Papers-ի օֆշորային սկանդալում վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիների ներգրավվածությունը հետաքննելու մասին քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջարկը:
Սաուդյան Արաբիայի արդարադատության նախարարությունը թագավորության պատմության մեջ առաջին անգամ գերատեսչությունում կանանց կողմից կառավարական պաշտոնների զբաղեցման մրցույթ է հայտարարել:
Սինգապուրի մետրոյում ավելի քան 20 մարդ է տուժել գնացքների բախումից: Այդ մասին հայտնել է Channel News Asia հեռուստաալիքը:
Զիմբաբվեի ֆինանսների նախարար Իգնասիուս Չոմբոն նոյեմբերի 15-ին կալանքի տակ է վերցվել երկրի մայրաքաղաքը գրաված զինվորականների կողմից:
ՉԺՀ-ի նախագահ, Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի հատուկ պատվիրակը՝ ՉԿԿ ԿԿ-ի միջազգային կապերի բաժնի ղեկավար Սուն Տաոն, նոյեմբերի 17-ին կուղեւորվի ԿԺԴՀ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Եվրոպայի համար նպատակահարմար չէ կտրուկ հակահարված տալ ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին ի դեմս Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի:
Խուզարկություններ են կատարվել Արմեն Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի եւ նրա պաշտոնական ներկայացուցչի բնակարաններում:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրենսդրական արգելք է սահմանում բոլոր պետական հիմնարկություններում «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության եւ դրա դուստր կառույցների արտադրանքի օգտագործման վրա:
Ճշտված տվյալներով՝ յոթ մարդ է զոհվել Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում Լ-410 ինքնաթիռի կործանվելու հետեւանքով:
Աշխարհում ամենաաղտոտված օդն ունեցող 10 քաղաքներից 8-ը գտնվում են Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Birgün» թերթի կայքը:
Չինաստանը ջրարկել է աշխարհում առաջին էլեկտրական ինքնաբեռնվող չորրաբեռնատարը՝ 2 հազար տոննա լրիվ ջրատարողությամբ եւ ինքնավար նավարկության 80 կիլոմետր հեռվությամբ:
«Եվրոպան ասում է՝ եթե ուզում եք անարգել գալ մեզ մոտ, մենք էլ գանք ձեզ մոտ, մենք ուզում ենք վստահ լինել, որ, եթե գանք, ձեզ մոտ բռնությունը մերժված է, և մեզ չեն ծեծի։ Իսկ Հայաստանում որոշ շրջանակներ ասում են՝ թող սահմանները բաց լինեն, բայց ով մեզ դուր չգա, եկեք նրանց ծեծենք»։
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում գտնվող Իսլամական ռազմավարական հետազոտությունների թագավորական կենտրոնը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ 500 մուսուլմանների ցանկը՝ «500 մուսուլմաններ-2018»-ը (The Muslim 500-2018):
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Վիետնամի գագաթաժողովի ընթացքում Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական հանդիպումներից հետո հայտարարել է, որ թեեւ հավատում է ամերիկյան հատուկ ծառայությունների բացահայտումները, որոնք վկայում են ԱՄՆ-ի ընտրություններում Ռուսաստանի միջամտության մասին, սակայն, կոչ է անում առաջ շարժվել.
ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղորայքի վերահսկողության վարչությունը (Food and Drug Administration, FDA) պատմության մեջ առաջին անգամ վաճառքի է թույլատրել դեղամիջոց, որն իրենից ներկայացնում է հաբ՝ ներսարված միկրոչիպով:
Աշխարհում երկարաժամկետ հեռանկարում էներգակիրների եւ էլեկտրաէներգիայի պահանջարկը կշարունակի աճել եւ մինչեւ 2040 թվականը կավելանա 30 տոկոսով, ինչը համադրելի է եւս մեկ Չինաստանի ու Հնդկաստանի ընթացիկ պահանջմունքներին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ բավականին բարդ և բազմաշերտ գործընթաց է ուրվագծվում: