Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Դուշանբեում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է նրան ընդլայնել երկու երկրների միջև համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում:
Բեռլինում շինարարական աշխատանքների ժամանակ Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ավիառումբ է հայտանբերվել։
Մոսկվայից Կրասնոդար չվերթ իրականացնող Boeing 737 ինքնաթիռը, որում 175 ուղևոր է եղել, կոպիտ վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավում:
Ինքնաշեն պայթուցիկի հետևանքով քենիացի ութ ոստիկան է մահացել Քենիայի և Սոմալիի սահմանին:
Բրազիլիայի տարբեր քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների:
Ուկրաինացիների գրեթե 90 տոկոսը պաշտպանում է Գերագույն ռադան արձակելու եւ վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշումը: Այդ մասին վկայում են հարցման տվյալները, որոնք հունիսի 14-ին հրապարակվել են «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի կողմից:
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ այդ հանդիպմանը չմասնակցելը հստակ քաղաքական ուղերձ է պարունակում իր մեջ՝ կապված ԱՄՆ-ի համար խնդրի կարևորության հետ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցցանցերի միջոցով փորձում է երեք թեկնածուներից մեկին ընտրել Լվովի մարզի ղեկավարի պաշտոնում:
Իտալիայի Վճռաբեկ դատարանը վերահաստատել է ստորադաս ատյանի դատարանի վճիռը, որով Օրնելա Մուտին դատապարտվում է վեց ամիս ազատազրկման և տուգանքի վճարման՝ ներկայացմանը չներկայանալու համար, որը պետք է տեղի ունենար 2010 թ. դեկտեմբերի 10-ին, Պորդենոնե քաղաքում։
«Այս հարցում չկա քաղաքական բաղադրիչ։ Ավելին, հայկական շուկայում կա այլընտրանքային մատակարարող՝ իրանական կողմը»,- ասում է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մարտինովը։
Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերն ուսումնասիրելու արդյունքում հստակ է դառնում, որ Ադրբեջանում հասարակությունը պատերազմը սկսելու վերաբերյալ տարբեր կարծիք ունի, մեծամասամբ կողմ են, ինչը չի կարելի ասել Ադրբեջանից դուրս ապրող ադրբեջանցիների մասին՝ նրանք պատերազմ չեն ուզում։
Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը միգրենի պարբերաբար դարձող նոպաներով տեղափոխվել է Փարիզի Նյոյի սյուր Սեն արվարձանում գտնվող ամերիկյան հոսպիտալ:
Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ֆրանսիական Վալանս, Բուր-լե-Վալանս, Բուր-դե-Պեաժ և Առնուվիլ քաղաքների քաղաքապետերի հայտարարությունները՝ Արցախի ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները շարունակելու մտադրության մասին՝ ի հեճուկս վարչական դատարանների դատավճիռների։
«Ցանկացած նման զարգացում՝ ինչպես մարտահրավեր է, այնպես էլ՝ նոր հնարավորություն է: Իսկ այն, որ մենք պետք է որոշ փոփոխություններ մտցնենք մեր ռազմավարության մեջ, սա միանշանակ է, այսինքն՝ պետք է է՛լ ավելի սերտ համագործակցություն ծավալենք, այդ թվում՝ սփյուռքի հետ, որպեսզի կանխենք նման բարդությունները կամ հաղթահարենք դրանք»,- ասաց Դ.Բաբայանը:
«Պետք է առաջնորդվել ադրբեջանական կողմի գործողություններով, այլ ոչ թե խոսքերով։ Ադրբեջանը գնացել է սադրանքների և շարունակում է գնալ, ավելի են սրելու լարվածությունը, որպեսզի իրենց համար օգտակար դիվիդենտներ շահեն բանակցային գործընթացում, նաև արտգործնախարարների առաջիկա հանդիպման ժամանակ»,- ասաց փորձագետը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանն է կանգնած Օմանի ծոցում նավթատար նավերի վրա գրոհի հետեւում։
WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձման մասին ԱՄՆ-ի պահանջով հնգօրյա դատաքննությունները տեղի կունենան 2020 թվականի փետրվարի 24-ից հետո:
Ռուսաստանը եւ Իրանը պետք է եռանդագին համագործակցեն, քանի որ դա է պահանջում Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի իրադրությունը, ինչպես նաեւ արտաքին ճնշումը:
«Սա առաջին դեպքը չէ և, ցավոք, Ֆրանսիայի իշխանությունները երբեմն տեղի են տալիս այդ ճնշումներին»։
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ վարչապետի պաշտոնի թեկնածուների թիվը հունիսի 14-ին կրճատվել է մինչեւ վեց այն բանից հետո, երբ առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Մեթ Հենքոքը հայտարարեց իր թեկնածությունը հանելու մասին:
Օմանի ծոցում նորվեգական Front Altair լցանավի վրա հրդեհը մարվել է, աղտոտում տեղի չի ունեցել:
ԱՄՆ-ի գործողությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում Մերձավոր եւ Միջին Արեւելքի կայունությանը: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԵԱՀԿ-ի գործող ղեկավար Միրոսլավ Լայչակի հետ հունիսի 14-ին կայացած հանդիպմանը հայտարարել է, որ իր գործունեության հանգուցային գերակայությունը կրակի դադարեցումն է Դոնբասում։
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մասնակիցները 22 համատեղ փաստաթուղթ են ստորագրել Բիշքեկում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ավստրալացի Բրենտոն Թարանթը, որը մեղադրվում է Նոր Զենադիայի Քրայսթչերչ քաղաքում 50 մարդու սպանության մեջ, հրաժարվել է ընդունել իր մեղքը:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալը ոչ միայն ապակայունացնում է տարածաշրջանի իրադրությունը, այլեւ կարող է վիժեցնել միջուկային զենքի չտարածման ռեժիմը, Ռուսաստանը, որպես Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահ, մտադիր է ԳՀՀԾ-ի մասնակիցներից հասնել նրանց ստանձնած պարտավորությունների կատարման:
Ավստրալիայի Մելբուռն քաղաքում Մեծ Բրիտանիայի հյուպատոսարանի մոտ հանրահավաք է անցկացվում ԱՄՆ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման դեմ, ձերբակալվել է առնվազն երկու մարդ:
Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը եւ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը Վաշինգտոնում ձեւակերպել են պայմանագիր, որի համաձայն, ԱՄՆ-ը ձեռնամուխ է լինում Թբիլիսիում առեւտրային ներկայացուցչության ստեղծմանը:
Օմանի ծոցում հարձակման ենթարկված Kokuka Courageous լցանավը ներկայում ուղղություն է վերցրել դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), դրա ջրասուզման սպառնալիքներ չկան:
Վլադիմիր Զելենսկու Ուկրաինայի նախագահ ընտրվելը Դոնբասի հիմնախնդրի կարգավորման նոր հնարավորություններ է ստեղծում, ինչը հանգուցային քայլ է Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները բարելավելու համար: