Հարավկորեական Փյոնչհանում տեղի է ունեցել Օլիմպիական ավանի բացման արարողությունը, որտեղ բնակվելու են 2018-ի Խաղերի մասնակից թիմերի պատվիրակությունների անդամները:
Երևանում Ռուս հայրենակիցների համակարգման խորհրդին կից ստեղծվել է «Ընտրողի ակումբ»:
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը նոր հայտարարություն է տարածել, որում Թուրքիայի կողմից սիրիական Աֆրինում քրդերի դեմ սկսված ռազմական գործողությունը որակել է, որպես օկուպացիա:
Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները Թուրքիայի Հաքքարի նահանգում փետրվարի 1-ին իրականացրել են թուրքական ԶՈւ-ի վրա երկրորդ հարձակումը:
Թուրքական զինված ուժերը F-16 կործանիչներով հրթիռակոծել են սիրիական Աֆրինը, ինչի հետևանքով տուժել են նաև իրանցի լրագրողներ:
Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել Ադրբեջանի 27-ամյա քաղաքացի Անար Մուրադլիի նկատմամբ, ով մեղադրվում է անօրինական զինված խմբերի անդամակցելու մեջ:
«Ավելի վատ բան, քան կառավարությանը կից, վարչապետին կից ակումբներ ունենալն է, չի կարող լինել։ Ես որևէ քաղաքակիրթ և ոչ քաղաքակիրթ երկրում այդպիսի բան չեմ տեսել»։
Ադրբեջանում ավելի քան 1 միլիոն մարդ համարվում է թալասեմիայի կրող: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտնել է թալասեմիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Վալեհ Հուսեյնովը:
Ուկրաինայի արեւելքում շարունակվող հակամարտությունը Եվրոպայում ամենաարյունահեղներից մեկն է դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Առնվազն 104 խաղաղ բնակիչներ են զոհվել, եւս 156 մարդ վերքեր ստացել Աֆրինում Թուրքիայի զինված ուժերի «Ձիթենու ճյուղ» գործողության սկսվելուց ի վեր:
«Թուրքիան մշտապես հայտարարում է, որ դեմ է մի երկրի կողմից մյուսի հանդեպ սահմանված պատժամիջոցներին, և նախկինում էլ հայտարարել է, որ չի միացել Իրանի և ՌԴ-ի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին, թեպետ զիջումների էր գնացել, կրճատել էր Իրանից նավթի ներմուծումը»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց ՄԱՀՀԻ ասոցիացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ Թուրքիան հայտարարում է, թե իր համար ընդունելի տարբերակը միայն ՄԱԿ-ի կողմից սահմանված պատժամիջոցներն են։
Եվրամիությունը փետրվարի 1-ին անօրինական միգրացիային հակազդելու եւ մարդկանց փրկելու Themis նոր գործողություն է սկսել Միջերկրական ծովում, այն փոխարինելու է 2014 թվականից գործող «Տրիտոն» գործողությանը:
Իսրայելը կտրականապես դեմ է Լեհաստանի խորհրդարանի վերին պալատի որոշմանը, որն անցած գիշեր հաստատել է այն օրինագիծը, որը քրեականացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների հանցագործություններին, ներառյալ հրեաների ցեղասպանությանը լեհերի մեղսակցության վերաբերյալ տեսակետները:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ակնկալում է, որ այն քայլերը, որոնց շուրջ համաձայնության են եկել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և որին ակտիվորեն աջակցում են Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ ներկայացուցիչները, կյանքի կկոչվեն:
Սաֆարյանը նշեց, որ հետազոտության մեջ կոնկրետ դիտարկվել են հատկապես այն ընկերությունները, որոնք Հայաստանում նույնպես ունեն լայնամասշտաբ ծրագիր, կամ ունեն ներկայացվածություն և ազդում են Հայաստանի վրա:
«ԱՄՆ-ը ռազմավարական վնասներ է հասցնում ՌԴ տնտեսությանը, նաև քրեաօլիգարխիկ համակարգին, որը ժառանգված է ԽՍՀՄ-ից և որոշակի կոսմետիկ փոփոխություններից հետո գործում է մինչ օրս։ Այդ հարվածները գնում են նաև քաղաքական համակարգին»:
Սիցիլիայում ավելի քան 20 մարդ են ձերբակալել մաֆիայի դեմ պայքարի շրջանակներում. նրանց թվում է խաղադրույքների եւ մոլախաղերի ոլորտում իտալացի խոշորագույն ձեռնարկատերերից մեկը։
ԵԱՀԿ-ում նախագահող Իտալիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում աջակցում է Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը:
Ռուսաստանը կարծում է, որ ԵԱՀԿ-ն կարող է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում իրագործել այն պայմանավորվածությունները, որոնց շուրջ կողմերն ավելի վաղ համաձայնության էին եկել:
«Հայաստանը փորձում է իր հարաբերությունները Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ երբեք չխառնել: Հայաստանը շահերի համադրման գոտի է, ոչ թե՝ հակադրման»:
Թուրքիայի Հաքքարի նահանգում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները հարձակում են գործել Չուքուրջա շրջանում տեղակայված ռազմաբազայի վրա:
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, միջազգային զարգացման հարցերի փոխնախարար Մայքլ Բեյթսը վշտացել էխորհրդարանի նիստից իր ուշանալու պատճառով, անկեղծ ներողություն է խնդրել եւ հրաժարական է տվել հենց ժողովի ժամանակ:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին թուրք-ֆրանսիական հարաբերություններում նոր լարվածության պատճառ է դառնում:
Թբիլիսիի 35-րդ դպրոցի դանակահարված երկու աշակերտները շարունակում են մնալ Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Այս մասին «Interpressnews.ge»-ին հայտնել է բաժնի ղեկավար Թեա Թավարթքիլաձեն:
Դանիայում սկանդալ է բորբոքվում երկրի վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենի շուրջը, որը նվեր է ստացել իր ծանոթ նավատիրոջից, ինչը դանիական օրենքներով կարելի է դասակարգել որպես կաշառք:
Ջերմաչափը չափազանց կարևոր սարք է յուրաքանչյուր ընտանիքում, հատկապես հիվանդության ակտիվ տարածման սեզոնում: Վերջերս մի ընկերություն առաջ է քաշել «Քինզա» անունով մի նոր տեսակի ջերմաչափ, որը մարդու ջերմությունը չափելու հետ մեկտեղ, տեղեկացնում է, թե որ շրջանում են այդ պահին տարածված հիվանդությունները:
Թաիլանդի իշխանությունները բռնագրավել են թագավորության նախկին վարչապետ (2011-ից մինչեւ 2014 թվականը) Յինգլակ Չինավաթի միլիոնավոր դոլարներ գնահատվող հաշիվներն ու ունեցվածքը, որը հայրենիքում հեռակա կարգով հինգ տարվա բանտարկության է դատապարտված անփութության համար:
Լեհաստանի Սենատն օրենք է ընդունել, որի համաձայն, արգելված է հիշատակել, որ նացիստական համակենտրոնացման ճամբարները լեհական էին։
Բոլիվիայում շուրջ 50 հազար մարդ է տուժել հեղեղումների եւ տեղատարափների պատճառով:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությունը և դրա ընթացքում Հայոց ցեղասպանության ու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված հայտարարությունները հայտնվել են թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: