Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հունիսի 12-ից մինչեւ 14-ն այցով կգտնվի Իրանում եւ առանձին հանդիպումներ կունենա նախագահ Հասան Ռոուհանիի ու Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ:
Հունիսի 11–ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Փարվիզ Հաշիմ Օղլու Զեյնալովը (Pərviz Həşim oğlu Zeynalov) Աղջաբեդի շրջանի զորամասերից մեկում ինքնասպանություն է գործել։
Թուրքիայի Մուղլա նահանգի Յաթաղան շրջանում հանրապետական դատախազությունը հերթական հետաքննությունն է սկսել՝ «հանրապետության նախագահին վիրավորելու» հիմքով։
Չինաստանի Գուանդունի նահանգում առնվազն յոթ մարդ է զոհվել հորդառատ անձրեւների առաջացրած հեղեղումների հետեւանքով, եւս մի բնակիչ անհայտ կորած է համարվում:
Ղազախստանի իրավապահ մարմինները հունիսի 9-ին եւ 10-ին շուրջ 700 մարդու են բերման ենթարկել չարտոնված ակցիաներին մասնակցելու համար:
Վրաստանը հաջողությամբ կավարտի ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցելու իր ճանապարհը, չնայած այն բանին, որ դաշինքին անդամակցելու կոնկրետ ծրագիր չկա:
Դանիայի խորհրդարանի խոսնակ Պիա Կյորսգորը թողնում է պաշտոնը հունիսի 5-ի ընտրություններում իր կուսակցության եւ աջ կենպրոնամետ դաշինքի պարտությունից հետո:
Երկու մարդ է զոհվել, եւս մեկի որոնումները շարունակվում են Մախաչկալայի նավահանգստում լցանավի վրա տեղի ունեցած պայթյունից հետո:
Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ բանակցություններ սկսել իրանական խնդրի շուրջ:
Միգրանտների փոխադրող նավ է խորտակվել հունական Լեսբոս կղզու մոտ, զոհվել է վեց մարդ:
ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի «Լյուկ» ռազմաօդային բազայում ուսուցում անցնող թուրք օդաչուներին արգելել են թռիչքներ կատարել F-35 կործանիչ-ռմբակոծիչներով:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի խորթ եղբայր Կիմ Չեն Նամը, որը 2017 թվականին սպանվեց Մալայզիայի օդանավակայանում, եղել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) իրազեկիչ եւ մի քանի անգամ հանդիպել է վարչության աշխատակիցների հետ:
Կորեայի Հանրապետությունը 8 մլն դոլար կփոխանցի ՄԱԿ-ի հաշիվներին՝ ԿԺԴՀ-ին պարենային օգնություն ցուցաբերելու համար:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման պաշտոնական պահանջագիր է ուղարկել Մեծ Բրիտանիայի իշխանություններին:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում է, աշխատանքային ընթրիքի ձեւաչափով կհանդիպեն G20-ի գագաթնաժողովի հարթակներում, որը տեղի կունենա հունիսի 28 – 29-ն Օսակայում:
«Համաձայն եմ ՀՀ վարչապետի հնչեցրած այն մտքին, որ հարկավոր է հետաքննական մեխանիզմների ներդրման հարցում հաստատակամ քաղաքականություն վարել, քանի որ Դուշանբեի պայմանավորվածությունները փոշիանում են»։
«Ընդդիմադիր հարթակ-Հանուն կյանքի» միավորման հիմնադիր Յուրի Բոյկոն դարձել է այն քաղաքական գործիչների վարկանիշի առաջատարը, որոնց ուկրաինացիները կցանկանային տեսնել կառավարության ղեկավարի աթոռին:
Ինդոնեզիայի Սումատրա կղզում տեղի Է ունեցել Սինաբունգ հրաբխի ժայթքումը:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը խնդրել է նախագահին լուծարել խորհրդարանը և նշանակել նոր արտահերթ ընտրություններ:
Ավելի քան 256 հազար փախստական էՍիրիա վերադարձել Լիբանանի եւ Հորդանանի հետ սահմանով:
Թուրքիայում վերջին 7 տարում տեղի ունեցած հանցագործությունների վիճակագրության վերաբերյալ զեկույց է հրապարակվել։ Այն նախապատրաստել է Թուրքիայի արդարադատության նախարարությանն առընթեր քրեական գործերի ռեեստրի և վիճակագրության գլխավոր վարչությունը։
«Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում փոխընդունելի լուծումներ կգտնվեն»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում գազի գնի շուրջ բանակցություններին։
Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Պավել Ֆիլիպը հրաժարվել է վայր դնել երկրի վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները եւ հունիսի 10-ին գումարել է կառավարության նիստ։
Կիպրոսի Հանրապետության իշխանությունները «Ֆաթիհ» թուրքական հորատիչ նավի անձնակազմի անդամների ձերբակալման կարգադրագիր են տվել, նավ, որը գտնվում է Կիպրոսի մերձակայքում՝ առափնա ծանծաղուտում հորատում կատարելու համար:
Պակիստանի նախկին նախագահ Ասիֆ Ալի Զարդարիին ձերբակալել են կոռուպցիայի եւ դրամական միջոցների լվացման հետ կապված հանցագործությունների մասնակցելու կասկածանքով:
Մալիի կենտրոնական մասի ոչ մեծ բնակավայրում անհայտ զինյալների հարձակման զոհ է դարձել 95 մարդ:
Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը, որը հաղթանակ է տարել Ղազախստանի նախագահի ընտրություններում, հայտարարել է, որ ընտրություններից հետո առաջին արտասահմանյան ուղեւորությամբ մտադիր է հունիսի 14-ին մեկնել Բիշքեկ՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին:
«Հաքանիի ցանց» ահաբեկչական խմբավորման առնվազն 12 հրամանատար է ոչնչացվել Աֆղանստանի արեւելքի Խոստի նահանգում աֆղանական անվտանգության ուժերի գործողության ընթացքում:
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հրաժարական չի տա, չնայած Դեմոկրատական կուսակցության շանտաժին, որը չի ցանկանում զիջել իշխանությունը:
Թեհրանը մտադիր չէ առաջինը պատերազմ սկսել որեւէ մեկի դեմ: