Ղրղզստանի նոր նախագահի ընտրությունները կկայանան մոտավորապես 2021 թվականի հունվարի 17-ին
Ղրղզստանում վաղաժամկետ նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ հաջորդ տարվա հունվարի 17-ին: Հոկտեմբերի 16-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Նուրժան Շայլդաբեկովան։
«Վաղաժամկետ նախագահական ընտրությունները (այստեղ եւ այսուհետեւ խոսքը վերաբերում է օրվան – ծանոթ. ՏԱՍՍ) նշանակում է Ժոգորկու Կենեշը (խորհրդարանը)»,- ասել է նա: ԿԸՀ-ի ղեկավարի խոսքով՝ ընտրություններն ըստ օրենքի պետք է անցկացվեն պետության ղեկավարի պաշտոնաթողությունից հետո եռամսյա ժամկետում: «Մոտավորապես հունվարի 17-ին»,- նշել է նա:
ԿԸՀ-ի ղեկավարի խոսքով՝ Ղրղզստանում կրկնական խորհրդարանական ընտրությունները պլանավորվում են դեկտեմբերի 20-ին: