Բաժիններ՝

Պուտինին վստահում է ռուսաստանցիների 58 տոկոսը. հարցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վստահություն է հայտնել ռուսաստանցիների 58 տոկոսը: Այդ մասին վկայում են «Հասարակական կարծիքի» հիմնադրամի (ՀԿՀ) հարցման տվյալները: Նաեւ հարցման մեջ նշվում է, որ պետության ղեկավարին «ավելի շուտ չի վստահում» հարցման մասնակիցների 29 տոկոսը, եւս 13 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Դրա հետ մեկտեղ հարցվածների 61 տոկոսը կարծիք է հայտնել, որ Պուտինն, ավելի շուտ, լավ է աշխատում իր պաշտոնում, հակառակ կարծիքն է հայտնել 23 տոկոսը, եւս 15 տոկոսը դժվարացել է պատասխանել: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի աշխատանքը հարցման մասնակիցների 48 տոկոսը գնահատում է լավ, 18 տոկոսը՝ վատ, 34 տոկոսը դժվարացել է պատասխանել: Համառուսաստանյան հեռախոսահարցումն անցկացվել է հոկտեմբերի 9-11-ն ընկած ժամանակաշրջանում՝ 18 եւ ավելի բարձր տարիքի 4 հազար քաղաքացիների շրջանում:

Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 1,9 տոկոսը: Մեկ շաբաթ առաջ, ՀԿՀ-ի հարցման համաձայն, նման թվեր են արձանագրվել նախագահին եւ վարչապետին վստահելու մակարդակի վերաբերյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս