Արցախի ԱԺ նախագահը ռուս պատգամավորի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։ Արթուր Թովմասյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ և վարձկանների մասնակցությամբ սանձազերծված պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Շնորհակալություն հայտնելով պարոն Միլոնովին դժվարին ժամանակաշրջանում Արցախ այցելելու համար, իմ խոսքում ընդգծել եմ Ռուսաստանի Դաշնության կարևոր դերակատարությունը՝ դեպի խաղաղություն տանող բանակցությունների ընթացքում և հակամարտության կարգավորման գործընթացում»,- գրել է Թովմասյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031