Կուբան նորացրել է զբոսաշրջիկների մուտքի կանոնները և երկրում գտնվելու պայմանները
Կուբան նորացրել է օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքի եւ երկրում գտնվելու պայմանները: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ)։
Արտասահմանցի ճանապարհորդները պետք է իրենց առողջական վիճակի մասին հատուկ ձեւ լրացնեն: Կուբայի տեղեկատվության համաձայն, այժմ քննարկվում է ինքնաթիռում այդ անկետաների բաժանման հնարավորությունը՝ վաղօրոք լրացնելու համար:
Բոլոր օտարերկրացի հյուրերին ժամանելուց հետո սպասում է ջերմաչափումը եւ COVID-19-ի ՊՇՌ թեստը:
Անալիզի արդյունքը հայտնի կդառնա ժամանելուց հետո առաջիկա 24 ժամվա ընթացքում: Եթե զբոսաշրջիկն ապահովագրություն չունի, որը փակում Է COVID-19-ի հետ կապված ծախսերը, ապա անհրաժեշտ կլինի է, որ նա երկիր մուտք գործելիս ձեռք բերի կուբայական բժշկական ապահովագրություն 30 ԱՄՆ-ի դոլարով:
Կուբայի բոլոր հյուրանոցներում կտեղակայվի բժշկական բրիգադ՝ բժշկի, բուժքրոջ եւ համաճարակաբանի կազմով, որը կհետեւի զբոսաշրջիկների եւ աշխատակիցների առողջական վիճակին:
COVID-19-ի ՊՇՌ թեստի դրական արդյունքի դեպքում հյուրը անհապաղ կհոսպիտալացվի, իսկ նրա ազգականները կմեկուսացվեն հյուրանոցի՝ հատուկ առանձնացված կարանտինային գոտում: Կենվորները պետք է սոցիալական հեռավորություն պահպանեն հյուրանոցում (ռեստորաններում եւ ընդհանուր օգտագործման վայրերում) եւ պատրաստ լինեն կանոնավոր ջերմաչափման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: