COVID-19-ի դեմ «Վեկտոր» կենտրոնի պատվաստանյութի արտադրությունը կսկսեն հոկտեմբերի վերջին

Կորոնավիրուսային վարակի դեմ «էպիվակկորոնա» պատվաստանյութի առաջին հետգրանցումային շարքը կթողարկվի հոկտեմբերի վերջին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը:

«Էպիվակկորոնա» պատվաստանյութի արտադրությունը կսկսվի Ռոսպոտրեբնադզորի վիրուսաբանության եւ կենսատեխնոլոգիաների «Վեկտոր» պետական գիտական կենտրոնի բազայի վրա, որը լիցենզավորված արտադրական հարթակներ ունի GMP-ի պահանջներին համապատասխան: Առաջին հետգրանցումային շարքը կթողարկվի հոկտեմբերի վերջին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին հայտարարել է կորոնավիրուսի դեմ եւս մեկ հայրենական պատվաստանյութի գրանցման մասին, որը մշակել է «Վեկտոր» պետական գիտական կենտրոնը, այն ստացել է «էպիՎակԿորոնա» անվանումը:Ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութի՝ «էպիՎակԿորոնա»-ի հետգրանցումային կլինիկական փորձարումները Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում կանցկացվեն 40 հազար կամավորների վրա, այդ թվում՝ 150-ը՝ 60-ից բարձր տարիքի:

Պատվաստանյութի առաջին խմբաքանակները՝ 60 հազար չափաբաժին ծավալով, կարտադրվեն մոտ ժամանակներս: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունները կանցկացվեն 30 հազար կամավորների վրա եւ պետք է սկսվեն նոյեմբերին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս