Բաժիններ՝

Ջոնսոնը հայտարարել է, որ Լոնդոնը պատրաստվում է ԵՄ-ի հետ առևտրական գործարքի բացակայության սցենարին

Մեծ Բրիտանիան կպատրաստվի Եվրամիության հետ առեւտրական գործարքի բացակայության սցենարին Brexit-ից հետո անցումային շրջանի ավարտից հետո: Այդ մասին հայտարարել է թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, որի ելույթը հեռարձակել է Sky News հեռուստաալիքը։

«Հաշվի առնելով վերջին մի քանի ամսում Եվրամիության մերժումը վարելու լուրջ բանակցություններ, ինչպես նաեւ այն փաստը, որ (Եվրամիության) այդ գագաթնաժողովը, կարծես, վճռականորեն մերժեց առեւտրական գործաքի կնքման հնարավորությունը կանադական օրինակով, ես հանգեցի այն եզրակացության, որ մենք պետք է պատրաստվենք այն բանին, որ հունվարի 1-ից (առեւտրի ոլորտում ԵՄ-ի հետ) մեր հարբերություններն ավելի շատ կհիշեցնեն ԵՄ-ի եւ Ավստրալիայի միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները»,- ասել է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը:

Ավստրալիան Եվրամիության հետ առեւտուր է իրականացնում Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններով` առեւտրական տարիֆների եւ բաժնեմասերնի կիրառմամբ:

Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության միջեւ ապագա հարաբերությունների ձեւաչափի եւ ազատ առեւտրի շուրջն առեւտրական բանակցությունների շարունակումը Brexit-ից հետո անցումային շրջանն ավարտվելիս հնարավոր է համարում սոսկ Եվրամիության «մոտեցման հիմնովին փոփոխման» դեպքում:

«Որքան ես կարող եմ դատել, ԵՄ-ում հրաժարվեցին ազատ առեկտրի շուրջը համաձայնագիր կնքելու մտադրությունից: Մենք որեւիցե տաղաշարժ չենք տեսնում Բրյուսելի կողմից եւ նրանց ասում ենք լոկ մի բան. «Խնդրեմ, եկեք մեզ մոտ, եթե ձեր մոտեցումը հիմնովին փոխվի»,- նշել է Ջոնսոնն՝ ընդգծելով, որ Լոնդոնը նախկինի պես պատարստ է քննարկելու գործնական հարցերը, որոնք կառաջանան անցումային շրջանի ավարտից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս