Դամասկոսի օդանավակայանում Սոչիից ժամանած ինքնաթիռը հրթիռակոծության թիրախ դարձնելը չի բացառվում, որ կապված լինի Սոչիում կայացած հանդիպման հետ:
Իրանը հիմքեր է նախապատրաստում Հայաստանի ոչ նավթային ապրանքների արտահանման ավելացումը խրախուսելու համար:
Գերմանիայի կառավարությունը բավարարել է 4 թուրք սպաների քաղաքական ապաստան ստանալու դիմումները:
Վերջին շրջանում ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները լարվել են` պայմանավորված Սիրիայի Աֆրինի շրջանում Թուրքիայի կողմից քրդերի դեմ իրականացվող «Ձիթենու Ճյուղ» ռազմական գործողությամբ:
Մոսկվայի երեք օդանավակայաններում վատ եղանակային պայմանների պատճառով փետրվարի 3-ին հետաձգվել կամ չեղյալ է հայտարարվել շուրջ 60 չվերթ:
Արվեստի և գիտության եվրոպացի մոտ 100 գործիչ նամակով դիմել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելին` կոչ անելով արձագանքել Սիրիայի Աֆրինի շրջանում թուրքերի կողմից իրականացվող ռազմական գործողությանը :
Չինաստանի Շանդուն նահանգի քիմիական գործարաններից մեկում փետրվարի 3-ի առավոտյան պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մահացել է 1 մարդ, մարմնական վնասվածքներ են ստացել 6-ը, ևս 1 մարդ համարվում է անհայտ կորած:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին իր ելույթով նոր հույսեր է արթնացրել ֆրանսահայերի շրջանում:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին հայտարարել է, որ ձգձգվող հակամարտությունների կարգավորման համար միջազգային դերակատարները պետք է շարունակեն սերտ համագործակցությունը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում 74 տարեկանում մահացել է Temptations խմբի մենակատար Դենիս էդվարդսը:
Սանկտ Պետերբուրգում շուրջ 31 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության ջերմաէլեկտրակայանում վթարի պատճառով:
Իրաքի զինված ուժերը փետրվարի 3-ին սկսել են Սաուդյան Արաբիայի հետ սահմանի հարակից տարածքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից մաքրելու գործընթացը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Անցած տարի Հայաստանը դարձել է Ռուսաստանից բավականին մեծ գումարներ դեպի ԱՄՆ տեղափոխելու «խողովակ»: Սա ակնհայտ է դառնում ՀՀ կենտրոնական բանկի՝ մասնավոր տրանսֆերտների վերաբերյալ հրապարակած տեղեկանքից:
Հունվարի 31-ի առավոտյան խառնարան է գոյացել Ֆրանսիայի Նիս քաղաքի Լիդո լողափին, որը ձգվում է Անգլիական առափնյակի երկայնքով, խառնարանի տրամագիծը 5 մետր է, խորությունը՝ 2 մետր:
Ֆրանսիայում բացվել է առաջին հասարակաց տունը, որը վարձույթով սեքս-տիկնիկներ կտրամադրի:
«ՀՀ ԱԳ նախարարի նշած ժամկետներում որևէ արտառոց ձգձգում չեմ տեսնում: Նման համաձայնագրերի վավերացման համար ժամանակ է անհրաժեշտ և ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ ԵՄ-ին, քանի որ ԵՄ բոլոր անդամ երկրները մինչ վավերացումը համապատասխան գնահատման աշխատանք են իրականացնում, որը ժամանակատար է, բյուրոկրատիան ևս ԵՄ-ում բավականին շատ ժամանակ է խլում»:
A ընկերությունը, որը բազավորված է ԱՄՆ-ում եւ Airbus-ի ստորաբաժանումն է, անօդաչու թռչող տաքսու հաջող փորձարկումներ է անցկացրել:
«ԱՄՆ «կրեմլյան ցուցակը» և ծիծաղելի է, և տարօրինակ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով ԱՄՆ «կրեմլյան ցուցակին» և դրա ազդեցությանը Ռուսաստանի հարակից տարածաշրջանի վրա:
Հատուկ ծառայությունների գծով Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի բարձրաստիճան դեմոկրատները պնդում են, որ հանրապետականները Սպիտակ տուն են փոխանցել հանձնաժողովի հաստատած Ռուսաստանի ներգրավվածության մասին փաստաթղթի փոփոխված տարբերակը՝ հաստատված զեկույցը ուղարկելու փոխարեն:
Տարեսկիզբը սովորաբար ամփոփումների շրջան է: Անցած տնտեսական տարին ամփոփեցին նաև Ադրբեջանում: Բոլոր իշխանություններն էլ որոշակի իմաստով իրար նման են:
Ամերիկյան երկու հետախուզական ինքնաթիռ բրիտանական Միլդենհոլ ավիաբազայից թռիչք են իրականացրել Մերձբալթյան հատվածի ռուսական սահմանի ուղղությամբ:
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան նկատողություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին իր Վլադիմիր Պուտինի մասին հայտարարության համար:
Իսպանիայի իշխանություններն այն կարծիքին են, Կատալոնիայի՝ Բելգիա փախած նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը չի պատրաստվում վերադառնալ պիրենեյան թագավորություն:
Գերմանիայի իշխանությունները փախստականի կարգավիճակ են տրամադրել Թուրքիայում հեղաշրջման փորձի ենթադրյալ կազմակերպչին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) եւ արդարադատության նախարարության ղեկավարությանը մեղադրել էայն բանում, որ նրանք գործում են հօգուտ դեմոկրատների եւ ընդդեմ հանրապետականների։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փետրվարի 2-ին հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրադրության, ինչպես նաև իրականացվող դիտարկումների արդյունքների մասին:
Ճանապարհի փլուզման պատճառով, որն առաջացել է «Ֆեհի» ցիկլոնից, Նոր Զելանդիայի Հաասթ քաղաքում առնվազն 600 զբոսաշրջիկներ կտրված են Հարավային կղզու արեւմտյան ափի մնացած մասից:
Եվրամիությունից Մեծ Բրիատանիայի դուրս գալու հարցերով Միացյալ Թագավորության նախարար Դեւիդ Դեւիսը եւ Brexit-ի խնդրով ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն փետրվարի 5-ին Լոնդոնում կքննարկեն եվրահանրակցությանը Բրիտանիայի անդամակցության դադարեցման պայմանները:
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը սիրիական հարցով Սոչիում կայացած ժողովը կարևոր քայլ է համարում, որին նա մասնակցել է որպես Սիրիա-Հայաստան Խորհրդարանական բարեկամանական խմբի նախագահ:
Լոնդոնը Brexit-ից հետո անցումային ժամանակաշրջանի պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագիրը կկնքի մարտի երկրորդ կեսին: