Երկու երկրաշարժ է գրանցվել Կուզբասում
4,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցում է լույս հոկտեմբերի 16-ի գիշերը գրանցվել Կեմերովոյի մարզի Շերեգեշ քաղաքի արձարձաններում: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկայի ծառայության մասնաճյուղում: Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությունը, ըստ MSK-64 սանդակի, 5,2 բալ է:
Բացի այդ, այդ նույն շրջանում հոկտեմբերի 15-ին Երեւանի ժամանակով 18:59-ին (տեղական ժամանակով 21:59-ին) գրանցվել է 3 մագնիտուդով երկրաշարժ:
Դրա էպիկենտրոնը գտնվել Է Շերեգեշի կենտրոնից մոտավորապես 6 կիլոմետր դեպի հարավ: Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկայի ծառայության մասնաճյուղի տվյալներով՝ Կուզբասում սեյսմականությունը հիմնականում տեխնածին բնույթ ունի եւ կապված է լեռնային ինտենսիվ աշխատանքների հետ, դրա ուսումնասիրման համար անհրաժեշտ էընդլայնել տարածաշրջանում սեյսմակայանների ցանցը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: