«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ՀՀ-ում կան նաև ռուսական ռազմաբազաներ, որոնց հակազդման գոտին նաև Վրաստանն է, և այս առումով ՀՀ-ն, եթե ցանկանում է պահպանել այս մակարդակի հարաբերությունները ՌԴ-ի հետ տվյալ ոլորտում, վարելով մեկ արտաքին գործընկերոջ հետ հարաբերությունների վրա հիմնված արտաքին քաղաքականություն, կդժվարանա մասնակցել ՆԱՏՕ-ի միջոցառման, քանի որ դա կոշտ կընկալվի ՌԴ-ի կողմից»։
«Դրական ելքը բացառապես կախված է մեր ակտիվ համայնքի, լոբբիստական կառույցների և համապատասխան գերատեսչությունների աշխատանքից»։
Ի լրումն Թուրքիայի դեմ տարբեր խախտումների համար Միացյալ Նահանգների և Եվրամիության պատժիչ գործողությունների՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն անցյալ շաբաթ պատժամիջոցներ կիրառեց մի թուրքական ընկերության դեմ, որը «ներգրավված էր Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի կողմից ղեկավարվող համաշխարհային կոռուպցիայի և փողերի լվացման ցանցում», գրում է Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ և Վաշինգտոնում գործող Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի անդամ Այքան Էրդեմիրը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Սիբիրում եւ Հեռավոր Արեւելքում անտառային հրդեհների մարմանը ներգրավել պաշտպանության նախարարությանը:
Թուրքիան ակնկալում է, որ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի դիվիզիոնների մատակարարումների երկրորդ փուլը կսկսվի 2020 թվականին:
Սիբիրում այրվող անտառների ծուխը հասել է Մոնղոլիայի առանձին շրջաններ:
«Հյուսիսային հոսք-2»-ով գազի առաջին խմբաքանակը կստացվի 2019 թվականի դեկտեմբերի 31-ի կեսգիշերին:
Նախօրեի գիշերը 12 ռազմական մեքենաներից բաղկացած ավտոշարասյուն է ուղարկվել Թուրքիայի սահմանամերձ Շանլըուրֆա նահանգի Ջեյլանփընար շրջան, որը սահմանից գտնվում է 45կմ հեռավորության վրա։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Տոկիոյի TEPCO Էներգետիկական ընկերությունը որոշում է ընդունել ապամոնտաժել «Ֆուկուսիմա-2» ատոմակայանը՝ ի լրումն 2011 թվականի երկրաշարժից եւ ցունամիից տուժած հարեւան «Ֆուկուսիմա-1» կայանի: Այդ մասին հայտնել է ընկերությունը:
Անգլիայի արտգործնախարարությունը Թուրքիա և մի շարք այլ երկրներ մեկնել պատրաստվող իր քաղաքացիներին զգուշացնող հայտարարություն է տարածել։
Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Կոլորադոյի նահանգային պատգամավոր Դանեա Էսկարը, Հայաստանում գտնվելու օրերին մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Իրանը կշարունակի կրճատել միջուկային գործարքով նախատեսված իր պարտավորությունները, եթե եվրոպական երաշխիքներ չստանա ամերիկյան պատժամիջոցներից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արգելապատի կառուցում է սկսել է ոչ միայն ամերիկա-մեքսիկական սահմանին, այլեւ Վաշինգտոնում սեփական նստավայրի՝ Սպիտակ տան շուրջը:
Իրանը միակողմանի կարգով անայցագիր ռեժիմ է սահմանել Չինաստանի քաղաքացիների, ինչպես նաեւ Հոնկոնգի եւ Մակաոյի բնակիչների համար:
2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուի առաջադրման հավակնորդները շեշտը դնում են 2020 թվականին հանրապետական Դոնալդ Թրամփի՝ երկրի նախագահ վերընտրվելը թույլ չտալու վրա, բայց խոստովանում են, որ քաղաքականություն նրա գալով չեն սկվել դեմոկրատների խնդիները:
Brexit-ի հարցերով բրիտանացի նախարար Սթիվեն Բարքլին Եվրամիության գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեին հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը ԵՄ-ից դուրս կգա հոկտեմբերի 31-ին, անկախ այն բանից՝ կողմերին կհաջողվի արդյոք համաձայնության հասնել հետագա համագործակցության պայմանների շուրջ
Աֆղանստանի արեւմուտքում առնվազն 34 մարդ է զոհվել ճամփեզրին տեղադրված ականով ավտոբուսի պայթեցման հետեւանքով:
Շուրջ 250 հեկտար անտառ է այրվել եւ առնվազն 170 մարդ Է տարահանվել այն սաստիկ հրդեհի հետեւանքով, որը հուլիսի 30-ին սկսվել Է Ֆրանսիայի Գարի հարավային դեպարտամենտում:
ԿԺԴՀ-ն հուլիսի 31-ին փոքր հեռահարության բալիստիկ երկու հրթիռի փորձարկում է իրականացրել, որոնք նույն այն տիպի են եղել, ինչ եւ մեկ շաբաթ առաջ:
ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հուլիսի 31-ին հավաստել է, որ երկիրը Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից (ՄՓՀՀՊ) դուրս կգա օգոստոսի 2-ին:
Չինաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչներն առեւտրական հարցերի շուրջը վերսկսված բանակցություններում հուլիսի 30-ի երեկոյան Շանհայում կարճատեւ գործնական ընթրիք են անցկացրել:
Ֆրանսիայում ներկայացրել են Նոտր Դամի վերակառուցման ընթացքում միլիոնավոր հավատացյալների եւ զբոսաշրջիկների համար ժամանակավոր տաճարի նախագիծ:
Եվրոպայի տնտեսությունը 2019 թվականի երկրորդ եռամսյակում նվազել է 0,2 տոկոսով:
Նրա խոսքով՝ ոչ միայն առաջընթաց չկա, այլև ավելին՝ նախկին պայմանավորվածություններն են ոտնահարվում, որոնք գրանցվել են կողմերի միջև դրական տրամադրվածության պայմաններում։
Թեհրանի նախկին քաղաքագլուխ եւ երկրի նախկին փոխնախագահ Մոհամադ Ալի Նաջաֆին մահապատժի է դատապարտվել կնոջն սպանելու համար:
Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության արտոնությամբ Վան քաղաք հյուսիսարևմուտքում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվել է ուրարտական դարաշարջանի մարդկային կմախք։
Ռուսաստանցիների 54 տոկոսը կցանկանար, որ Վլադիմիր Պուտինը նախագահ մնար 2024 թվականից հետո:
Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամմեդ բեն Ռաշիդ Ալ-Մաքթումի և փախուստի դիմած նրա կնոջ՝ Հայի բին Ալ-Հուսեյնի ապահարզանի գործով դատական լսումները սկսվել են:
Ուկրաինական դատարանը կալանք է դրել Neyma ռուսական լցանավի, ինչպես նաեւ այն փաստաթղթերի վրա, որոնք դրանում առգրավվել էին հուլիսի 25-ին կատարված խուզարկությունների ընթացքում:
Թուրքական զինված ուժերը օդային հարձակում են իրականացրել Իրաքի հյուսիսային շրջանների ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 4 զինյալ: