Բաժիններ՝

Ճապոնիայի վարչապետը խոստացել է 2021 թվականին անպայման անցկացնել Տոկիոյի Օլիմպիական խաղերը

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան մտադիր է 2021 թվականի ամռանը Տոկիոյում անպայման անցկացնել Օլիմպիական եւ Պարալիմիական խաղերը՝ որպես կորոնավիրուսի նկատմամբ մարդկության հաղթանակի խորհրդրանիշ: Հոկտեմբերի 26-ին այդ մասին նա հայտարարել է խորհրդարանում իր առաջին ծրագրային ճառում:

Վարչապետը հավաստել է, որ հունիսի վերջից Ճապոնիայում կորոնավիրուսով հայտնաբերված վարակումների թիվն սկսել է կրճատվել: «Սակայն այժմ,- խոստովանել է նա,- այդ միտումն արգելակվել է, եւ իրավիճակը մնում է անկանխատեսելի: Մենք կաշխատենք, որպեսզի կանխենք վարակումների պայթուցիչ տարածումը»:

Վարչապետն ըստ որում խոստեցել է միջոցներ ձեռնարկել երկրի հասարակական եւ տնտեսական կյանքի աշխուժացման համար: «Եկող տարվա առաջին կեսին,- ասել է նա,- մենք անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութ կապահովենք ամբողջ բնակչության համար՝ համոզվելով դրա հուսալիության եւ արդյունավետության հարցում: Պատվաստումը կկատարվի անվճար:

Առաջնահերթությունն ըստ որում կտրվի տարեց մարդկանց, խրոնիկական հվանդներին եւ բժշկական անձնակազմին»:

Տոկիոյում Օլիմպիադան պետք է տեղի ունենար 2020 թվականի հուլիսիի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: COVID-19-ի համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվել են եւ այժմ պետք է կայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ որում Խաղերի «Տոկիո-2020» անվանումը կպահպհանվի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս