Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը Վաշինգտոն էր ժամանել իր երկրի վարչապետ Մալքոլմ Թըրնբուլի պաշտոնական պատվիրակության կազմում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը և ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովին «Եվրասիա խումբ» հետազոտական կազմակերպության հիմնադիր-նախագահ, ամերիկացի քաղաքագետ Յան Բրեմերը կարևոր ու ողջունելի է համարում:
Ծագումով իտալացի հոլիվուդյան դերասան եւ պրոդյուսեր Դենի դե Վիտոն կստանա Իտալիայի բարձրագույն պետական պարգեւներից մեկը:
Գերմանիայի դաշնային վարչական դատարանն օրինական է համարել խոշոր քաղաքների տարածք դիզելային ավտոմեքենաների մուտքն արգելելու տեղական իշխանությունների որոշումները:
Ֆրանսիայի մայրաքաղաքի տարածաշրջանի մոտավորապես 50 պաշտոնյաներ ամբողջ գիշերը քնելու են փողոցում, սաստիկ ցրտի պայմաններում, որպեսզի ուշադրություն հրավիրեն ցրտից սառչող անօթեւանների վրա:
Ադրբեջանի իշխանությունները նպատակաուղղված հակահայկական քարոզչություն են իրականացնում, ռադիկալացնում են իրենց հասարակությանը, փորձելով այն միավորել այսպես կոչված թշնամու դեմ պայքարում։
Թբիլիսիում դիմակավոր հանցագործը կողոպտել է «Լիբերտի բանկի» մասնաճյուղը:
«Հրեշն արեւելքից» ցիկլոնը, որը սաստիկ ցրտեր եւ ձնատեղումներ է բերել Մեծ Բրիտանիա, Լոնդոնում չի զգացվում, բայց երկրում, ըստ տարածաշրջանային ԶԼՄ-ների տվյալների, հարյուրավոր դպրոցներ են փակվել։
Պրահայի քաղաքային դատարանը փետրվարի 27-ին ազատ է արձակել Թուրքիայի պահանջով փետրվարի լույս 25-ի գիշերը Չեխիայի մայրաքաղաքում ձերբակալված՝ քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության նախկին համանախագահ Սալեհ Մուսլիմին:
Դամասկոսի Արեւելյան Գութա արվարձանում մարտերը եւ այս շրջանից Սիրիայի մայրաքաղաքի գնդակոծումները շարունակվում են, դա խոչընդոտում է հումանիտար օգնությունը տեղ հասցնելուն եւ հիվանդների ու վիրավորների տարհանմանը:
Եղանակը շարունակում է տհաճ անակնկալներ մատուցել իտալացիներին. ձնատեղումից հետո, որը փետրվարի 26-ին գործնականում ամբողջովին կաթվածահար էր արել Հռոմի կյանքը, փետրվարի 27-ի առավոտյան ձյուն է տեղացել էլ ավելի հարավում՝ Նեապոլում։
Ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը» (ՍԱԲ) հայտարարել է15 օրվա ընթացքում ՄԱԿ-ի հսկողության ներքո Արեւելյան Գութայից ահաբեկչական խմբավորումների զինյալներին դուրս բերելու պատրաստակամության մասին:
Լեհաստանում անցած մեկ օրում ցրտից հինգ մարդ է մահացել:
Եվրամիությունը հավանություն է տվել հանրակցությունում միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար լրացուցիչ 3,7 մլրդ եվրո հատկացնելու որոշմանը:
Ադրբեջանի սահմանապահները կանխել են Կասպից ծովով երկիր թմրանյութեր տեղափոխելու հերթական փորձը:
Թայվանի վարչապետ Լայ Ցինդեն կղզու բնակիչներին հորդորել է հանգստություն պահպանել եւ խուճապի չմատնվել այն բանից հետո, երբ զուգարանի թղթի գների մոտալուտ բարձրացման վերաբերյալ հաղորդումները դրա աժիոտաժային պահանջարկ են առաջացրել սուպերմարկետներում:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը «լրտեսություն իրականացնելու» մեջ մեղադրվող անձանց մի մասի գործերն ուղարկել է դատարան:
Թուրքիաի արտաքին գործերի նախարարությունը հերքել է ԱՄՆ Պենտագոնի հայտարարությունը Աֆրինի շուրջ բանակցությունների վերաբերյալ:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մանկահասակ երեխային «հանուն երկրի զոհելու» պատրաստակամության համար:
Ֆրանսիայում երեք մարդ է մահացել անոմալ ցրտերի պատճառով, որոնք հաստատվել են երկրի գրեթե ողջ տարածքում:
ՄԱԿ-ի աշխատակիցների շրջանում սեռական ոտնձգությունների հետ կապված մեծ թվով գանգատները համաշխարհային կազմակերպության ղեկավարությանը հարկադրել են գնալ աննախադեպ քայլի՝ թեժ գիծ բացել անձնակազմի անվայել վարքագծի վերաբերյալ գանգատների ընդունման համար։
Միացյալ Նահանգների Lockheed Martin կորպորացիան վերացրել է JAGM (Joint Air-to-Ground Missile) «օդ-երկիր» դասի նոր հրթիռների ռադիոէլեկտրոնային խոցելիությունը:
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Արեւելյան Գութա արվարձանում սկսել է գործել առաջին հումանիտար դադարը։
Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) փետրվարի 27-ին հաջողությամբ արձակել է H2A ծանր հրթիռը՝ Optical 6 նորագույն կառավարական հետախուզական արբանյակով:
Ալժիրցի հայտնի գրող Կամել Դաուդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ալժիր այցից առաջ բաց նամակ է հղել նրան՝ կոչ անելով չգալ իրենց երկիր:
Կորեայի Հանրապետության դատախազությունը փետրվարի 27-ին 30 տարվա բանտարկություն է պահանջել երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի համար, որին մեղադրում են կոռուպցիայի, կաշառակերության, իշխանության չարաշահման եւ պետական գաղտնիքի հրապարակման մեջ:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի մեկ ամսվա ընթացքում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ին պետական այցով կժամանի Վաշինգտոն:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի ղեկավար Գեորգի Մղեբրիշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնում գտնվող շուկայի տարածքում փետրվարի լույս 27-ի գիշերը բռնկած հրդեհը լիովին տեղափակված է, այրվել է մոտավորապես 3 հազար քառակուսի մետր մակերես:
Պեկինի իշխանությունները փետրվարի 27-ին բավական երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ տագնապի դեղին մակարդակ են հայտարարել Չինաստանի մայրաքաղաքում օդի որակի կտրուկ վատանալու պատճառով: