Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հորդորել է Թուրքիային հարգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը Սիրիայի ողջ տարածքում 30 օր հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ՝ նշելով, որ դա վերաբերում է նաև Աֆրինին:
Սպիտակ տան ավելի քան 30 աշխատակիցներ զրկվել են հույժ գաղտնի տեղեկություններ մուտք գործելու հնարավորությունից:
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը չի տրամադրել իրեն որևէ հատուկ հանձնարարականներ 2018 թվականի ընտրություններին Ռուսաստանի ներգրավվածությունը կանխելու վերաբերյալ:
Թուրքիայի Ադափազար քաղաքում վերջերս վերաբացված զբոսայգիներից մեկում կարուսելի վրա տեղադրված կիսամերկ մանեկենը լուրջ իրարանցում է առաջացրել:
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի հայկական պետական դրամատիկական թատրոնի տեղում նոր շինություն կկառուցվի, որն ավելի ժամանակակից եւ բազմաֆունկցիոնալ կլինի։
ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդակցումների տնօրեն Հոուփ Հիքսը պաշտոնաթող է լինում սեփական ցանկությամբ, հաղորդել է նախագահի մամուլի ծառայությունը:
Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են ծառայել բանակում:
Ֆրանսիայի յուրաքանչյուր երրորդ բնակչուհին առնվազն մեկ անգամ սեռական ոտնձգությունների զոհ է դարձել:
«Եվրոպական միության Արևելյան գործընկերությունը մի ծրագիր է, որն օգնում է ԱլԳ երկրների տեղական իշխանություններին ներքին բարեփոխումներ իրականացնել, զարգացնել այդ երկրները, բայց, կարծում եմ, դա բավարար չէ»:
Փետրվարի 28-ին Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Россия 1 հեռուստաալիքի ուղիղ եթերում տեղի ունեցած նախագահական ընտրությունների հեռուստադբանավեճի ընթացքում կոշտ վիրավորանքներ է ուղղել Քսենիա Սոբչակի հասցեին:
Պաբլո Պիկասոյի (1881-1973 թթ.) երկու կտավներ վաճառքների առաջատարներն են դարձել Christie՚s-ի՝ երեկոյան աճուրդներում, որոնք փետրվարի 27-ին տեղի են ունեցել Լոնդոնում։
Եթե փորձենք վերլուծել ներկայիս իրավիճակը, ապա ակնհայտ է, որ չնայած գրանցած չնչին հաջողություններին, թուրքական կողմը խրվել է ռազմական գործողությունների ճահճում, և Քրդստանի բանվորական կուսակցության սիրիական թևը ցույց է տալիս բավական լուրջ դիմադրություն։
2018 թվականին 329 թեկնածու է հավակնում Խաղաղության նոբելյան մրցանակին:
Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Սամիր Ալիևը վստահեցնում է, որ Ադրբեջանը չի հաղթահարել 2015թ. սկսված տնտեսական ճգնաժամը և տնտեսական կայունության հասնելու համար անհրաժեշտ է առնվազն 5 տարի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ սպառնալիք է դարձել իր սեփական ժողովրդի, ինչպես նաև շատերի համար: Վերջին տարիների նրա գործողություններն ու հայտարարությունները պետք է լրջորեն անհանգստացնեն նրա հարևաններին և ամբողջ աշխարհին:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) վերաբերյալ համաձայնագրի տեքստի նախագիծը, որը փետրվարի 28-ին տարածել է Եվրահանձնաժողովը, բովանդակում է դրույթներ, որոնք «սպառնում են Միացյալ Թագավորության սահմանադրական ամբողջականությանը:
Հռոմի իշխանությունները 2024 թվականից կարգելեն դիզելային վառելիքով ավտոմեքենաների մուտքը քաղաքի կենտրոն:
Ադրբեջանի կառավարությունը չի վճարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներով սահմանված տույժերը, որոնցով պետք է փոխհատուցվեն Ադրբեջանի քաղաքացիները:
Եվրամիությունը 24 մլն եվրո է հատկացրել Արեւելյան Ուկրաինայի՝ հակամարտությունից տուժած բնակիչներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:
ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նամակներ է ուղարկել ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարներին՝ հորդորելով ջանքեր գործադրել Սիրիայում զինադադարն ապահովելու համար:
Իրաքն աշխատում է վերականգնել իրաքյան Քիրկուկ քաղաքից սիրիական Բանիյաս ձգվող նավթամուղը:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) փետրվարի 28-ին հրապարակել է Եվրամիության (ԵՄ) կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) վերաբերյալ համաձայնագրի տեքստի առաջին նախագիծը:
Եգիպտոսում փետրվարի 28-ին առնվազն 19 մարդէ զոհվել, 38-ը՝ տուժել երկու գնացքների բախման հետեւանքով:
Միացյալ Նահանգները փորձում էր վնաս հասցնել Իրանին, բայց նրա գործողություններն արդյունք չտվեցին:
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Արեւելյան Գութայից «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման զինյալների դուրսբերումը:
Զանգվածային բողոքի մասնակիցները, որը Սկոպիեում ընթանում է Մակեդոնիայի անվանումը փոխելու դեմ, փետրվարի լույս 28-ի գիշերն այրել են Հունաստանի ազգային դրոշը եւ պահանջել են դադարեցնել Աթենքի հետ բանակցությունները երկրի վերանվանման շուրջը:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը երկրորդ ժամկետով ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը։
Միացյալ Նահանգների վարչակազմը Boeing կորպորացիայի հետ համաձայնության է եկել երկու մարդատար ինքնաթիռների գնման շուրջը, որոնք նախատեսված են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի համար:
Stratolaunch Systems նախագծի ղեկավարներից մեկը` Պոլ Ալենը թվիթերյան իր էջում հրապարակել է Stratolaunch ինքնաթիռի փորձարկման տեսագրությունը:
Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մյոլլերին: