Գինցբուրգը պատմել է, թե ինչպես են տանում «Սպուտնիկ V» պատվաստանյութ ստացողները
«Սպուտնիկ V» պատվաստանյութն առանց կողմնակի ազդեցությունների է տանում պատվաստում ստացողների 85 տոկոսը: Այդ մասին հայտնել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը:
«Կողմնակի ազդեցություններ են դիտվում պատվաստում ստացածների մոտավորապես 15 տոկոսի մոտ: Այսինքն՝ ինչպես դժվար չէ հասկանալ, պատվաստվածների 85 տոկոսը, համապատասխանաբար, այս պատվաստանյութը տանում է առանց որեւէ կողմնակի ազդեցության եւ իրենց համար առանց որեւէ անհարմարության»,-պատմել է Գինցբուրգը «Ռոսիա 24»-ի եթերում:
Գամալեյայի կենտրոնի պատվաստանյութից հնարավոր կողմնակի ազդեցությունների թվում մասնագետը նշել է ջերմության բարձրացումը մինչեւ 38 աստիճան, երբեմն՝ գլխացավը, մկանների բութ ցավը եւ կարմրությունը պատրաստուկի ներարկման տեղում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: