Բաժիններ՝

Ֆրանսիան պատասխան միջոցներ է պատրաստում Էրդողանի վիրավորական հայտարարությունների պատճառով

Փարիզի եւ Անկարայի հարաբերությունների սրումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած վիրավորական դիտողություններից հետո, կարող է հանգեցնել այն բանին, որ ֆրանսիական կողմը մի շարք միջոցներ ձեռնարկի, որոնք կոչված են պատժելու Թուրքիային: Այդ մասին հաղորդել է Europe1 ռադիոկայանը:

Ռադիոկայանը, վկայակոչելով իր տվյալները, հոկտեմբերի 26-ին հաղորդել է, որ Ելիսեյան պալատում Մակրոնի շրջապատը «աշխատում է հակագրոհի վրա», որը կարող է տեղի ունենալ երկու կամ երեք օր անց: Europe1-ի կայքում նշվում է, որ Ֆրանսիայի կողմից Թուրքիայում իր դեսպանին հետ կանչելուց հետո Փարիզում «ուսումնասիրվում են հակահարվածի երեք տարբերակներ»: Առաջինը՝ ֆրանսիական ապրանքները բոյկոտելու թուրքական կոչից հետո Ֆրանսիայում խորհրդածում են տնտեսական պատժամիջոցների վրա, մասնավորապես, թուրքական արտադրանքի ներմուծման սահմանափակմամբ: Ռազմական առումով քննարկվում է արեւելյան Միջերկրածովում գործողությունների ինտենսիվացումը, որտեղ ակտիվորեն ներկա են գտնվում Թուրքիայի ռազմածովային ուժերը: Վերջապես, այդ թվում, որը վերաբերում է ներքին գործերին, կարող են ուժեղացնել հսկողությունը եւ ճնշումը երկրում թուրքական ազդեցության ցանցի վրա, որոնք առանց այդ էլ արդեն գտնվում են Ներքին անվտանգության գլխավոր տնօրենության (DGSI) սթափ հսկողության ներքո:

Էրդողանի հայտարարություններից հետո, որը կասկած է հայտնել Մակրոնի հոգեկան առողջության մասին, եւ ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերից հետո Ֆրանսիայի նախագահը հոկտեմբերի 25-ին հայտարարել է. «Մեզ համար ընդունելի չէ ատելության լեզուն եւ երբեք չենք համաձայնի նրանց հետ»: Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը հայտարարել է Ֆրանսիայում իսլամն օտարերկրյա ազդեցությունից զերծ պահելու եւ մզկիթների ֆինանսավորման աղբյուրներն ավելի խիստ վերահսկելու մտադրության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս