Ռուսաստանն ԱՄՆ-ին և ԿԺԴՀ-ին կոչ է անում սպասողականությունից անցնել նախաձեռնողական քայլերի՝ ուղիղ երկխոսություն սկսելու համար:
Մահապարտ ահաբեկչի կողմից Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացրած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի:
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշուում փետրվարի 23-ին երկու պայթյունների հետևանքով մահացել է առնվազն 18 մարդ:
«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալները Նիգերիայի Յոբե նահանգում առևանգել են 111 աշակերտուհու:
Սիրիայում կրկին խախտվել է զինադադարը: Կան նոր զոհեր: ՄԱԿ-ը կոչ է անում դադարեցնել ռմբակոծումները և վերականգնել զինադադարը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ թույլ չի տա գինին դնել թունդ ալկոհոլի հետ նույն շարքում, ինչպես նաեւ խոստովանել է, որ «ավանդական ֆրանսիական ըմպելիքը» խմում է օրական երկու անգամ:
«Առանց փոխզիջումների, որին այսօր կողմերը պատրաստ չեն, հակամարտությունը չի կարող կարգավորվել: Երկու կողմից էլ պետք է լինեն ցավոտ զիջումներ: Այդ մասին բազմիցս եմ խոսել, որ անհնար է կարգավորում, եթե Հայաստանը պատրաստ չէ որոշ շրջաններ հանձնել, իսկ Ադրբեջանը` ճանաչել ԼՂ անկախությունը»:
Ուկրաինայում իրականացվում է նշանավոր հայ գործիչների կենսագրական ուսումնասիրություն:
Հուսանք, որ դա իրականություն չի դառնա: Իհարկե, Հիտլերի երազանքն էլ տապալվեց: Հարցը գինն էր, որ աշխարհը վճարեց: Այս պարագայում ադրբեջանական ֆաշիզմի դեմ մեն-մենակ կանգնած է լինելու Երևանը:
ԱՄՆ-ում փորձագետների մի խումբ ուսումնասիրել է հարյուր հազարավոր կեղծ գրառումներ Թվիթերում եւ նույնքան կեղծ գրառումներ՝ Ֆեյսբուքի էջերում։ Ուսումնասիրող խմբի կարծիքով՝ դրանք ուղիղ կապ ունեն Ռուսաստանի հետ։
Ամերիկայի Միացյալ Նահանգները Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների խոշորագույն փաթեթ է պատրաստել:
ԵՄ-ի այն քաղաքացիների թիվը, որոնք հեռանում են Մեծ Բրիտանիայից, հասել է վերջին տասը տարվա ընթացքում առավելագույն մակարդակի եւ անցյալ տարվա սեպտեմբերի դրությամբ կազմել 130 հազար:
Բաթումի միջազգային օդանավակայանում պլանավորվում են դրա ընդարձակման ենթակառուցվածքային աշխատանքներ:
Եվրամիությունը մեկ տարով երկարացրել է Բելառուսի նկատմամբ սահմանված զենքի արգելանքը, ինչպես նաեւ սահմանափակիչ միջոցները այդ երկրի չորս քաղաքացիների դեմ:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը եւ ԱՄՆ-ի նախագահի դուստրն ու խորհրդականը՝ Իվանկա Թրամփը, Սեուլում կայացած դռնփակ հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակել Կորեական թերակղզու իրադրության շուրջ:
Նիդեռլանդները չի պաշտպանում Եվրախորհրդարանի ընտրություններում առավել մեծ թվով ձայներ հավաքած քաղաքական ընտանիքից ինքնաբերաբար Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածուի առաջադրման պրակտիկայի պահպանումը:
Սաստիկ ձնատեղումը եւ քամու ուժգին պոռթկումները Խորվաթիայում արգելափակել են ավտոճանապարհները:
Եվրամիության՝ առանց բացառության բոլոր երկրները հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո ստիպված կլինեն ավելացնել վճարումները այդ միավորման բյուջեին:
Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Աստանայի գործընթացի երաշխավորներին՝ Ռուսաստանին, Իրանին եւ Թուրքիային, կոչ է արել Արեւելյան Գութային (Դամասկոսի արվարձան) նվիրված շտապ հանդիպում անցկացնել ապաէսկալացման ռեժիմի վերականգնման նպատակով:
Պոլսահայ գործիչ, եկեղեցական աստիճանակարգով դպիրի կոչում ունեցող Կարո Գաբրիելյանը, ով սուր քննադատությունների է ենթարկել Պոլսո Հայոց Պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, կրոնական խորհրդի կողմից զրկվել է հատուկ արարողությունների ժամանակ եկեղեցական շապիկ կրելու իրավունքից:
Ադրբեջանական կողմը փորձում է խուսափել պատասխանատվությունից եւ զոհին մեղադրել հանցագործության մեջ:
Մեծ Բրիտանիայի փորձագետների պատվիրակությունն ստուգում է Կահիրեի միջազգային օդանավակայանում ձեռնարկված անվտանգության միջոցները:
Եվրամիությունը պետք է պաշտպանի իր ընկերությունների մրցունակությունը եւ մշակի իր արդյունաբերության զարգացման տեսլականը:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Բորիս Ջոնսոնը կոչ է արել պահպանել հակառուսական պատժամիջոցները, քանի դեռ Ղրիմը չի վերադարձվել Ուկրաինային:
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 23-ին հայտնել է, որ առնվազն 70 զինյալներ են ոչնչացվել երկրի մի քանի նահանգներում վերջին մեկ օրում անցկացված գործողությունների ընթացքում:
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցները հայտարարել են, որ Թուրքիան նախազգուշական միջոցներ չի ձեռնարկում սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում, ինչը հանգեցրել է խաղաղ բնակիչների զոհվելուն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 23-ին Կրեմլի պարսպի մոտ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին:
Իվանկա Թրամփը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը եւ խորհրդականը, փետրվարի 23-ին ժամանել է Կորեայի Հանրապետություն, որտեղ կգլխավորի Միացյալ Նահանգների պատվիրակությունը փետրվարի 25-ին Փհենչհանում XXIII ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը:
Դանիայի կառավարությունը «հարեւանության ծրագրի» շրջանակներում Վրաստանին ֆինանսական օգնություն կհատկացնի 27 մլն եվրոյի չափով:
Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն փետրվարի 27-ին բանակցություններ կվարեն Փհենչհանի Պարալիմպիական խաղերին Փհենյանի մասնակցության հարցի շուրջը, որոնք տեղի կունենան մարտի 9-ից մինչեւ 18-ը: