ԱՄՆ-ի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Կուբայի ներքին գործերի նախարար Լասարո Ալբերտո Ալվարես Կասասի եւ նրան վստահված գերատեսչության նկատմամբ ՝ մարդու իրավունքների խախտման եւ կոռուպցիային մասնակցության մեղադրանքներով:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն 168.am-ի հետ զրույցում նշեց, որ դժվար է ասել, թե Արցախի հարցի հետ կապված բանակցային գործընթացն ինչ ժամկետներում կարող է վերականգնվել։ Ավելին՝ տարբեր կողմերից եկող ազդակներն ու հրապարակումները ցույց են տալիս, որ Արցախի կարգավիճակի հետ կապված խնդիրը լուծված չէ, և բանակցային գործընթացը պետք է միտված լինի քաղաքական լուծում գտնելուն։
Ինդոնեզական Սուլավեսի կղզում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի:
Տեղային հիվանդությունների կարգ COVID-19-ի անցնելու հեռանկարը հեղինակավոր լաբորատորիաների պատվաստանյութերը, ինչպիսին Ռուսաստանի Գամալեյայի ինստիտուտն 1, շատ գրավիչ է դարձնում Չիլիի համար:
«Վարձկան ահաբեկիչների ներկայությունն Անդրկովկասում տարածաշրջանը կգցի անկայունության անվերջանալի շղթայի մեջ՝ բոլոր երկրներին կանգնեցնելով ահաբեկչական վտանգի առջև»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով տեղեկություններին, որ Թուրքիան ահաբեկիչներին ցանկանում է հաստատել Ադրբեջանում և Արցախյան պատերազմում Ադրբեջանի գրաված տարածքներում։
Հնդկաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 177-ոՎ:
Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները Վրաստանի Կասպի քաղաքում երկու պատանդի ազատման հատուկ գործողություն են իրականացրել:
Թուրքիայի գերագույն դատարանի հանրապետական գլխավոր դատախազությունը տվյալներ է հրապարակել 2020թ. երկրում քաղաքական կուսակցությունների հիմնադրման և կուսակցությունների անդամների թվի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Իշխանությունները նախկին կլինեն, թե ներկա, միևնույն է՝ Հայաստանը պետք է ունենա արժանապատիվ քաղաքականություն, անվտանգության մեխանիզմներ և դա ապահովող հզոր բանակ։ Երկրորդ հակասությունը՝ տիկնոջ այդ արտահայտությունները, բացի այն, որ որևէ մասնագիտական կամ այլ քննադատության չեն ենթարկվում, նաև շատ տարօրինակ կերպով համահունչ են ադրբեջանական մոտեցումներին, որովհետև Ադրբեջանն է թիրախավորել հայկական բանակը, որը Ադրբեջանի ու նրա ղեկավարի համար հավաքական թշնամու կերպար է։ Խոսել, որ Հայաստանը չպետք է վերականգնի իր ռազմական պոտենցիալը, իր վնասված ու ոչնչացված ռազմատեխնիկան և չփորձի ուղղել իր մեջքը և պատրաստվել պատասխանին՝ որևէ տրամաբանության չի ենթարկվում։
«Ես իմ կարծիքը կասեմ` որպես փորձագետի. երբեք միակողմանի խաղաղություն չի կառուցվում, իսկ Ադրբեջանի կողմից խաղաղությանը միտված ո՛չ որևէ գործողություն, ո՛չ որևէ հայտարարություն չկա, ընդհակառակը՝ կա սուր հռետորաբանություն և քայլեր, օրինակ՝ հայ ռազմագերիներին չվերադարձնելը հումանիտար խնդիր է։ Սա ցույց է տալիս, թե ինչ գործելաոճ է որդեգրել Ադրբեջանը և ինչ քայլեր է ձեռնարկում։ Ուստի, կարծում եմ՝ միակողմանի խաղաղություն չի լինում։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ է ընտրվել խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության բաժնի ղեկավար կնշանակի Հայկ Հաջինազարյանին:
«Ադրբեջանը մեր գերիներին ուզում է օգտագործել քաղաքական նպատակներով». Վազգեն Մանուկյան
Սադիր Ժապարովը 79,23% ձայն է ստացել Ղրղզստանի նախագահի ընտրություններում:
Սադիր Ժապարովը 79,23% ձայն է ստացել Ղրղզստանի նախագահի ընտրություններում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով երկրի Կենտրոնական ընտրական կոմիտեի տվյալներին:
Ղարաբաղում թուրքական դիտակետը կգտնվի շփման գծից 8 կմ հեռու. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմա-տիեզերական ուժերը զորավարժությունների շրջանակում բալիստիկ հրթիռներով թիրախներ են խոցել Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում: Այս մասին հայտնում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի Փոստային և հեռագրական կազմակերպության (PTT), Aktif Bank-ի և Ադրբեջանի AzerPost-ի միջև համաձայնագիր է ստորագրվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերը, որոնք արգելափակել էին Դոնալդ Թրամփի էջերը, վերականգնել են դրանք: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, «Ֆեյսբուք»-ից հեռացվել են Թրամփի վերջին հրապարակումները: Ըստ սոցիալական ցանցի ադմինիստրացիայի՝ այդ հրապարակումներում Թրամփն աջակցում է բողոքի ակցիաներ հրահրողներին:
Ադրբեջանական կողմը նախօրեին հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Բրազիլիայում անցկացված կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ կորոնավիրուսի դեմ չինական Sinovac ընկերության պատվաստանյութի արդյունավետությունը գրեթե 30 տոկոսով պակաս է ավելի վաղ հայտարարվածից:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 24 715-ով:
Հազիվ թե հաջողվի 2021 թվականին հաղթահարել կորոնավիրուսը, սակայն դրա հետ մեկտեղ իրադրությունը, այնուամենայնիվ, կդառնա ավելի կառավարելի:
PayPal-ի հիմնադիր Մաքս Լևչինը Affirm ստարտափից հետո դարձել է միլիարդատեր:
Ավստրալիայի գյուղատնտեսության նախարարությունը հաստատել է, որ պլանավորում է վերացնել փոստային աղավնուն, որը, ենթադրաբար, երկրում հայտնվել էր ԱՄՆ-ից, սակայն թռչունին ապրելու ոչ մեծ շանս է մնում։
Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակեպության (ԱՀԿ) երկու փորձագետների մերժել են երկիր մուտքի թույլտվությունը նրանց հակամարմինների թեստերի դրական արդյունքների պատճառով:
«Խնդիրները պայմանավորված են օբյեկտիվ հանգամանքներով՝ ռելիեֆ, տեղանք: Խոսքը, մասնավորապես, Քարվաճառի մասին է, որտեղ Քարվաճառն Ադրբեջանին կապող հատվածն անցնում է բարդ լեռնային պայմաններով մի ճանապարհով, ինչն օբյեկտիվ խնդիր է: Բայց սա մեր խնդիրները չի թուլացնում»:
«Հիմա, փաստորեն, այդ պայքարն է գնում: Բայց այդ 80 տոկոսի մեծամասնությունը չի համարում, որ Փաշինյանը պետք է շարունակի ղեկավարել, բայց թմրած վիճակի մեջ են, չեն հասկանում՝ ինչ է կատարվում: Իսկ կատարվում է շատ վատ բաներ, քան կարող են պատկերացնել: Այդ ժողովրդին պետք է բացատրել, որ պատերազմը ոչ թե ինչ-որ հեռուներում եղած իրավիճակ է, այլ աստիճանաբար մոտենում է իր տանը: Նույն Փաշինյանին ընտրած և գովերգող կապանցին կամ գորիսեցին հիմա արդեն առնչվում է ադրբեջանցու հետ»:
Արցախյան պատերազմից հետո Մերձավոր Արևելքից Ադրբեջան տեղափոխված և Արցախյան հակամարտության գոտում օգտագործված ահաբեկչական խմբավորումները չեն հեռացել Ադրբեջանից և այս պատերազմի ընթացքում Ադրբեջանի գրաված տարածքներից: