Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի ղեկավարած «Հանուն ազատության և ժողովրդավարության» ժողովրդական կուսակցությունը (VVD) ցանկանում է օրենքով արգելել երկրում թուրք քաղաքական գործիչների կողմից նախընտրական քարոզարշավի անցկացումը:
Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի Կլյայն Կյորիս համայնքում տարեց վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ հեծանվորդների, չորս մարդ օրհասական վիճակում է:
Աստանայում աշխատանքն է սկսել Սիրիայի իրադրության կարգավորմանը նվիրված բանակցությունների իններորդ փուլը, օրվա ընթացքում սպասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի, իսկ լույս մայիսի 15-ի գիշերը՝ սիրիական զինված ընդդիմության պատվիրակության ժամանումը:
Բողոքի ակցիաները, որոնք Թբիլիսիի կենտրոնում տեղի էին ունենում մայիսի 13-ի երեկոյից, ավարտվել է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից իր երկրի դուրս գալը կանխեց Իրանի կողմից «Մերձավոր Արեւելքի զավթումը»:
Մայիսի 13-ին՝ ժամը 23:40-ին «911» ծառայությանը Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 22:24-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ Մցխեթ-Թբիլիսի ավտոճանապարհին՝ Մցխեթ քաղաքի մոտակայքում գտնվող «Լիդերֆուդ» արտադրամասի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Mercedes» և «Nissan» մակնիշերի ավտոմեքենաները:
ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին մասնակցելու է Սոչիում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։
Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարային պատկերացումների մասին խոսելով վարչապետ Փաշինյանը հիմնականում վերաբանաձեւել էր պաշտոնական Երեւանի դիրքորոշումը` կողմ ենք Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, առանց նախապայմանների:
Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն հաստատել է, որ մայիսի 12-ին Փարիզում ահաբեկչություն գործած Անձը, ով ծննդով Չեչնիայից է, 2010 թվականին ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։
Հարցազրույց Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, արաբագետ Արաքս Փաշայանի հետ:
Մարտի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց իր երկրի` Իրանի Միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին որոշումը: Այն, ընդհանուր առմամբ, անսպասելի չէր` հաշվի առնելով, որ Թրամփը դեռևս իր նախընտրական քարոզարշավի ընթացքում էր այդ փաստաթուղթն անվանել «դարի ամենավատ գործարքը» և խոստացել, որ նախագահ ընտրվելու դեպքում կչեղարկի դա:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի պետքարտուղարին ցուցում կտա մուսուլման-ռոհինջաների հիմնախնդրին նվիրված միջազգային խորհրվաժողով կազմակերպելու վերաբերյալ:
Ռուսաստանը 2019 –ի ամռանը Միջազգային տիեզերակայան կուղարկի առաջին բեռնատար անօդաչու տիեզերանավը:
Օդերեւութաբանական ավտոմատ կայանը 23,8 մետր բարձրությամբ ալիք է գրանցել Քամպբել կղզու մերձակայքում:
ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհանուր կետերով ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղությունների վերաբերյալ իր մոտեցումները:
Ռուսաստանցիների կեսից պակաս մասն է այն կարծիքին, որ ռուսական զանգվածային լրատվամիջոցներն ընդհանուր առմամբ օբյեկտիվորեն են լուսաբանում երկրում տեղի ունեցող իրադարձությունները:
Եվրամիությունը ևս մեկ անգամ հաստատել է, որ դեռ պատրաստ չէ իր կազմի մեջ ընդունել Թուրքիային։ Ինչպես հայտնի է, վերջինս արդեն մի քանի տասնամյակ ապարդյուն փորձում է ԵՄ անդամ դառնալ։
Եգիպտոսի և ՌԴ-ի արտաքին և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները Մոսկվայում կայանալիք հանդիպմանը «2+2» ձևաչափով կքննարկեն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը:
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հարվածներ է հասցրել սիրիական Էլ Հասակե նահանգի հարավի գյուղերից մեկի ուղղությամբ:
Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Աբադին հանձնարարել է երկրի օդային տարածքը բացել եւ վերսկսել օդանավակայանների աշխատանքը, որը դադարեցվել էր երկրում խորհրդարանական ընտրությունների մեկնարկից առաջ՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Անցնող շաբաթ Սիրիայի ուղղությամբ Իսրայելի հասցրած հարվածներից զոհերի թիվը հասել է 21-ի:
Միլանի դատարանի որոշմամբ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նկատմամբ կիրառված՝ ընտրություններին մասնակցելու արգելքը հանվել է:
Սիրիայի հարցի կարգավորման գործում բոլոր կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը սպասվող բանակցություններին, որոնք կայանալու են Աստանայում մայիսի 14-15-ին:
Բունդեսթագի Արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեի նախագահ Նորբերտ Ռյոտգենը, ով ներկայացնում է Քրիստոնեադեմոկրատական Միությունը, ԵՄ-ին կոչ է արել կազմակերպել մերձավորարևելյան հարցերով գագաթնաժողով:
Իրաքի Դիյալ նահանգում մայիսի 12-ի առավոտյան ուժային կառույցները ոչնչացրել են երկու մահապարտ-ահաբեկչի, որոնք պլանավորել էին հարձակվել տեղի ընտրատեղամասերից մեկի վրա:
Ավստրալիայի ամենածեր գիտնականը՝ բնապահպանության եւ բուսաբանության բնագավառի մասնագետ Դեւիդ Գուդելը, Շվեյցարիայում 104 տարեկան հասակում մահացել է էվթանազիայից հետո:
Ավստրալիայում ռեստորանի տերերն այցելուներին զարմացրել են արտասովոր կերակրատեսակով՝ փիրուզի տալյատելլեով:
«ՀՀ նոր վարչապետը խոսել է, օրինակ` ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականության խնդիրը լուծելու ցանկության վերաբերյալ: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է ՀՀ նոր կառավարությունը լուծում այն հարցը, որը նախորդ կառավարությունը չկարողացավ լուծել, թեև հայտարարություններով անդրադառնում էր այդ խնդրին»:
ԱՄՆ-ում բժիշկները ամերիկուհու համար նոր ականջ են աճեցրել նրա թեւին:
114 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ-ի ամենատարեց բնակչուհին՝ Դելֆին Գիբսոնը: