Բաժիններ՝

ՉԺՀ-ն ԱՀԿ-ի երկու փորձագետների մերժել է երկիր մուտքի թույլտվությունը COVID-19-ի դրական թեստերի պատճառով

Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակեպության (ԱՀԿ) երկու փորձագետների մերժել են երկիր մուտքի թույլտվությունը նրանց հակամարմինների թեստերի դրական արդյունքների պատճառով: Հունվարի 15-ին այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։ «ԱՀԿ-ի պատվիրակության 15 անդամներից Մեծ Բրիտանիայից մեկ փորձագետի մոտ եւ Կատարից մեկ փորձագետի մոտ IgM հակամարմինների թեստավորման արդյունքները եղել են դրական Սինգապուրի օդանավակայանում տարանցիկ թեստավորում անցնելու ժամանակ»,- հայտարարել է դիվանագետը:

Ինչպես նշել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը, գործող կանոններին համապատասխան նրանց մրեժվել է ՉԺՀ-ի տարածք մուտքի թույլտվությունը: Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ առաջին թեստավորումից հետո կազմակերպվել է անալիզների տվյալների երկրորդ հանձնումը, որի ընթացքում բրիտանացի փորձագետի արդյունքը եղել է բացասական, իսկ Կատարի ներկայացուցչինը մնացել է դրական:

«Չինաստանն արդեն տվել է բրիտանացի փորձագետի մուտքի թույլտվության համաձայնությունը»,- նշել է Չժաո Լիցզյանը՝ չճշտելով նրա ժամանման օրն ու ժամանակը: ԱՀԿ-ի փորձագետները հունվրաի 14-ին Ուան են ժամանել կորոնավիրուսի առաջացումը որոշելու համար: ՉԺՀ-ի իշխանությունները պարզաբանել են, որ, երկրում գործող կանոնների համաձայն՝ փորձագետները պետք է անցնեն 14-օրյա կարանտին, այդ ժամանակ նրանք չինացի մասնագետների հետ կոնսուլտացիաներ կվարեն տեսակապով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս