Ընտրված նախագահ Ջո Բայդենը երդմամբ ստանձնեց ԱՄՆ նախագահի լիազորությունները:
Արգենտինայի իշխանությունները հավանություն են տվել 60-ից բարձր տարիքի անձանց շրջանում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառմանը:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
«Մենք վստահ ենք, որ պարոն Ալիևի հայտարարություններն իրարամերժ են, որովհետև մի կողմից՝ նա նշում է, որ հակամարտությունը լուծված է, իսկ մյուս կողմից՝ նախաձեռնում է հակամարտությունը բորբոքող, սադրիչ հայտարարությունները, և, ինչը վկայում է, որ հավանաբար հակամարտությունը մտել է մի նոր փուլ, որտեղ անհրաժեշտ է հայկական կողմերի միասնական օրակարգ ձևավորելու անհրաժեշտությունը»,- ասաց Արա Այվազյանը՝ այս համատեքստում կարևորելով իր այցն Արցախ:
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենը, որը հունվարի 20-ին կստանձնի պետության ղեկավարի պաշտոնը, մտադիր է առաջին իսկ օրն ստորագրել մի շարք հրամանագրեր, այդ թվում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը չեղյալ հայտարարելու, ինչպես նաեւ Կլիմայի փարիզյան համաձայնագիր վերադառնալու վերաբերյալ:
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին, հետաքրքրվեց Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման մասին։
Ջո Բայդենի վարչակազմը փորձելու է երկարացնել ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը (СНВ-III):
Հունվարի 20-ին 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ավստրիայի հարավ-արեւելքի Շտիրիա դաշնային երկրամասում. էպիկենտրոնի շրջանում թեթեւ վնասվել են շենքերը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եղել է, կա եւ կլինի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման կողմնակիցը, բայց արդեն մի քանի տարի նրա տրամադրվածությունը փոխադարձություն չի գտնում օվկիանոսից այն կողմ:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա փետրվարի 5-ին Ալմաթիում անմիջակա ռեժիմով:
Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն կարող են համատեղ հրավեր ուղարկել ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենին այցելելու Բրյուսել:
Դոնալդ Թրամփը, որը հունվարի 20-ին հեռանում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից, իր մերձավորների հետ քննարկում է նոր կուսակցություն ստեղծելու հնարավորության հարցը:
Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունները Ջոզեֆ Բայդնեի՝ պետության ղեկավարի պաշտոնի անցնելուց հետո չեն անհետանա, սակայն նոր հարաբերությունների կառուցման շանս կա:
Իրանը միջուկային գործարքի կատարմանը կվերադառնա, եթե ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջո Բայդենը նույն բանն անի: Այդ մասին հունվարի 20-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
ԱՄՆ-ի հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը «մահացել է» որպես քաղաքական գործիչ:
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հունվարի 19-ին կանխապահովել է իտալացի սենատորների վստահությունը, ինչի շնորհիվ խուսափել է կառավարող կոալիցիայի փլուզումից:
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենի պաշտոնակալության վերջին նախապատրաստություններն են տեղի ունենում Միացյալ Նահանգների մայրաքաղաքում, որը նշանակված է հունվարի 20-ի կեսօրին (Երեւանի ժամանակով 21:00-ին):
Ալթունը կրկնել է Թուրքիայի իշխանությունների կողմից պնդվող այն թեզը, թե իբրև Դինքի սպանությունը կազմակերպել է այդ երկրում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպությունը» (FETÖ, գյուլենական շարժում)։
Բնական է, որ գլոբալ քաղաքականությունը, օրինակ՝ ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Իրան և ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները իրենց ազդեցությունը կունենան մեզ վրա: Ռազմավարական դաշնակցի նկատմամբ տնտեսական ճնշումները, հարևան Իրանի նկատմամբ պատժամիջոցները ուղիղ հարվածում են նաև մեր տնտեսությանը, իսկ լարված հարաբերություններն էլ ավելի են բարդացնում մանևրելու մեր հնարավորությունը:
2020 թվականի նոյեմբերին Ճապոնիայում հայտնաբերված թռչնագրպի բռնկումը դարձել Է վարկման հայտնաբերված օջախների թվով ամենաընդգրկունը: Հունվարի 19-ին պրոֆիլային գերատեսչությունների նստում այդ մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:
Բրազիլիայի Anvisa սանիտարական հսկողության ազգային գործակալությունը հունվարի 17-ին հավանություն է տվել COVID-19-ի դեմ առաջին երկու պատվաստանյութերին՝ AstraZeneca-ի եւ Օքսֆորդի համալսարանի կողմից մշակված պատրաստուկին եւ SinoVac չինական ընկերության կողմից մշակված CoronaVac պատրաստուկին:
Ալժիրի իշխանությունները հունվարին կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մոտավորապես 500 հազար չափաբաժնի են սպասում:
Բարձրարդյունավետ պատվաստանյութի առկայությունը մոլորակի վրա COVID-19-ի արմատապես վերացման երաշխիքներ չի տալիս, SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է շնչուղիների լուրջ վարակ դառնալ:
Ճապոնիայի կառավաությունն արտակարգ ֆինանսական օգնություն ցույց կտա երկրի հյուսիսային շրջաններին, որտեղ միջոցները չեն բավականացնում ձյունը մաքրելու համար:
Ամերիկյան Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն 2021թ․ հունվարի 11-ի դրությամբ Թուրքիայի ստորերկրյա ջրերի պաշարները ցույց տվող քարտեզ է հրապարակել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ի ընտրված նախագահ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը հունվարի 20-ին Կոնգրես կուղարկի օրենսդրական առաջարկություններ միգրացիոն ոլորտի բարենորոգման մասին:
Ռուսական Regnum հրատարակությունը հրապարակել է ռուս քաղաքական գործիչ, դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ նախկին համանախագահ, վերլուծաբան Վլադիմիր Կազիմիրովի հոդվածը, որում հեղինակն անդրադարձել է Ղարաբաղյան վերջին պատերազմին և վերլուծել՝ ո՞վ է խախտել 1994 թվականի անժամկետ հրադադարը:
Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ղեկավարների եռակողմ հանդիպումը, բացարձակապես շեղվելով իր նախապես հայտարարված օրակարգից, հանգեց Ռուսաստանի և Թուրքիայի կողմից համաձայնեցված՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում արցախյան պատերազմից հետո նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության 8-րդ հոդվածի դրույթների շեշտադրությամբ՝ տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման նպատակով նոր աշխատանքային եղանակի ձևավորման, ըստ որի՝ ընդունվում է Ռուսաստանի նախագահի առաջարկը` ստեղծել աշխատանքային խումբ, որը համատեղ ղեկավարելու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ հանդիպումն անվանել է «կարևոր և օգտակար»՝ ասելով, որ նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության համաձայնագրի պայմաններն «ընդհանուր առմամբ պահպանվում են»:
Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալուց հետո սահմանված մեկ տարվա անցումային ժամկետի սպառվելուց հետո Մեծ Բրիտանիայում ընկերություն հիմնելով քաղաքացիություն ստանալու հնարավորությունը Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկվեց։ Սակայն Անկարայի պայմանագիրը, որի համաձայն Թուրքիայի քաղաքացիներին տրվում էր այդ իրավունքը, շարունակում է ուժի մեջ մնալ Եվրամիության անդամ մի շարք այլ երկրների համար։
Իրանն իր պատժամիջոցների ցանկում է ընդգրկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և պետքարտուղար Մայք Պոմպեոյին: