Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի
Ինդոնեզական Սուլավեսի կղզում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է Բնական աղետներին հակազդման ազգային կենտրոնի հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահացել է 42, վիրավորվել 637 անձ: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,2 բալ:
Ինդոնեզիայի իշխանությունները տեղանքում հայտարարել են արտակարգ իրավիճակ: