Բաժիններ՝

Ավստրալիայում ցանկանում են ԱՄՆ-ից հայտնված աղավնուն ապրելու ոչ մեծ շանս թողնել

Ավստրալիայի գյուղատնտեսության նախարարությունը հաստատել է, որ պլանավորում է վերացնել փոստային աղավնուն, որը, ենթադրաբար, երկրում հայտնվել էր ԱՄՆ-ից, սակայն թռչունին ապրելու ոչ մեծ շանս է մնում։ Դեկտեմբերի վերջին աղավուն իր հողամասում գտել է Մելբուռնի արվարձանի բնակիչ Քեւին Սելլի-Բերդը:

Ավստրալացուն հաջողվել է իմանալ, որ աղավնին գրանցված է ԱՄՆ-ում, որտեղ նա պետք է աղավնիների մրցարշավի մասնակցեր հոկտեմբերի 29-ին, բայց ավելի ուշ կորել է: Փորձագետները կարծում են, որ աղավնին, որին Սելլի-Բերդը Ջո է անվանել ի պատիվ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջո Բայդենի, կարող էր Ավստրալիա փոխադրվել բեռնատար նավով՝ հաղթահարելով շուրջ 13 հազար կիլոմետր: Թռչնի սխրանքը գրավել է Ավստրալիայի ԶԼՄ-ների, ինչպես նաեւ կարանտինի եւ տեսչական հսկողության ավստրալական ծառայության ուշադրությունը: Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ ոչ Ավստրալիայի սահմաններից թռչունները կարող են հիվանդություններ տարածել, որոնք սպառնում են ինչպես ազգային թռչնաբուծությանը, այնպես էլ վայրի թռչունների բացառիկ աշխարհին:

«Աղավնու մարդասիրական ոչնչացումը Ավստրալիայի եւ փետրավոր ֆաունայի լավագույն պաշտպանությունն է»,-ասվում է հայտարարության մեջ: Սակայն իշխանություններն արդեն հաշվի են առել հասարակության տրամադրությունը եւ աղավնու կյանքը պահպանելու կոչերը: Գերատեսչությունում չեն բացառում, որ այն կարող է ԱՄՆ-ում «վերարտահանվել» է ամերիկյան կողմի համաձայնության դեպքում: Նախարարությունում ցանկանում են՝ որքան կարելի է ավելի արագ մեկուսացնել աղավնուն եւ համագործակցության կոչ են անում նրան գտած տղամարդուն: Մասնագետները նաեւ ստուգում են աղավնու վրա տարբերիչ ժետոնի ամերիկյան ծագումը: Ավստրալիայում բացառիկ ֆաունայի պատճառով գործում են երկրի տարածք կենդանիների ներկրման խիստ օրենքներ: Կենդանիները պարտավոր են երկարատեւ կարանտին անցնել, բոլոր իրերը, որոնք օգտագործել են կենդանիների խնամքի համար, կարանտինից հետո ոչնչացվում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս