«Նեղանում են, բայց իրենք զոմբիներ են, աղանդավոր են՝ Նիկոլի աղանդից են». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ հայ ժողովուրդը հիմա արդեն պետք է ապրեր առանց Նիկոլ Փաշինյանի:

«Եթե հայ ժողովուրդ ենք ասում, ոչ թե՝ հասարակություն, որը չի հասկանում՝ ինչ է կատարվում: Ոչ թե Շուշի կատարած Ալիևի այցն է կոտրում հայ ժողովրդին, այլ Նիկոլ Փաշինյանի և իրեն սպասարկողների ներկայությունը: Ալիևն իր պետության համար անում է այն, ինչ պետք է անի պետության ղեկավարը, իսկ այն, որ ժողովուրդը ընտելանում է, թե դիմանում է, թե չի պայքարում Նիկոլ Փաշինյանի դեմ, որն Ալիևին տվեց Շուշին, դա է զարմանալին: Ալիևի վրա զարմանալ պետք չէ, նա անընդհատ փորձելու է նման բաներ անել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

«Հանրության մի հատվածը զոմբիներ են. իրենք նեղանում են, բայց իրենք զոմբիներ են, որոնք աղանդավոր են՝ Նիկոլի աղանդից են, եթե վաղը Նիկոլ Փաշինյանը մարդ ուտի ուղիղ եթերում, կասեն՝ լավ է անում, ուրեմն՝ այդպես է պետք: Նիկոլ Փաշինյանը ինչ ասի՝ իրենք լսում են, կատարում են և ողջունում են: Ժամանակին շատ էին զարմանում՝ ո՞նց եղավ, որ Կարսը հանձնեցինք, ո՞նց եղավ, որ Ցեղասպանություն եղավ, չնայած՝ տարիներով այդ ցեղասպան քաղաքականությունը շարունակվում էր, կամ ո՞նց եղավ, որ որոշ տեղեր թուրքական զորքերին աղուհացով էին դիմավորում Հայաստանում, ինձ համար պարզ է դառնում՝ ոնց եղավ: Այս ապատիան, այս չկամությունը, այս մարդկանց իրար մեջ բաժանելը բերեց նրան, որ ունենք մոտավորապես նույն երևույթները, որոնք եղել են 1914-15թթ., երբ Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ»,- ընդգծեց նա:

Տիգրան Քոչարյանի խոսքով՝ գլոբալ առումով միշտ այնպես է լինում, որ հասարակության 10 տոկոսը պետականամետ է, մյուս տասը տոկոսը՝ կոսմոպոլիտ-ապազգային, մնացած 80 տոկոսն ամորֆ զանգվածն է, որն ընտելանում է այն ուժին, որն ավելի ակտիվ է. «Հիմա, փաստորեն, այդ պայքարն է գնում: Բայց այդ 80 տոկոսի մեծամասնությունը չի համարում, որ Փաշինյանը պետք է շարունակի ղեկավարել, բայց թմրած վիճակի մեջ են, չեն հասկանում՝ ինչ է կատարվում: Իսկ կատարվում է շատ վատ բաներ, քան կարող են պատկերացնել: Այդ ժողովրդին պետք է բացատրել, որ պատերազմը ոչ թե ինչ-որ հեռուներում եղած իրավիճակ է, այլ աստիճանաբար մոտենում է իր տանը: Նույն Փաշինյանին ընտրած և գովերգող կապանցին կամ գորիսեցին հիմա արդեն առնչվում է ադրբեջանցու հետ»:

Նա ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը պարտված մարդ է, իսկ պարտված մարդը ունակ չէ պայքարել իր երկրի շահերի համար. «Դա պարզ երևաց Ալիևի հետ հանդիպման ժամանակ, երբ համարյա թե երդում էին կերել գնալուց առաջ, որ՝ եթե գերիների հարցը չլուծվի՝ մենք ոչ մի բան չենք ստորագրի, ստորագրեց, ու գերիների հարցը չլուծվեց: Նոյեմբերի 10-ից Ալիևը նրան ձեռք է առնում, անպատվում, ստորացնում, այս մարդը որևէ պատասխան չի տվել: Վարչապետ Փաշինյան գոյություն չունի, ինչպես գոյություն չունի Հայաստանի Հանրապետություն. սա իներցիայով շարժվող ինչ-որ մի բան է»:

Մեդիափորձագետը հավելեց․«Փաշինյանենք և նրանց ուղղորդողները հերթով կոտրեցին երկրում եղած տաբուները: Մեզ մոտ ընդունված չէր մեծերին անպատվել, մեզ մոտ ընդունված չէր կանանց անպատվել, ընդունված չէր, որ կինը հայհոյի, մեզ մոտ ընդունված չէր մահացած մարդու հետևից խոսել, որովհետև մարդը երբ ողջ էր, ընթացքում ինչ ասում՝ ասում էիր, մահացավ՝ վերջ, արդեն Աստծո դատաստանն է. իրենք այդ բոլոր տաբուները ջարդեցին, ազգի մեջ արթնացրին թուրքին, բորենիներին, այն ամենավատը, ինչ տասնյակ տարիների ընթացքում որոշ խառնածինների կողմից մտավ այս ազգի մեջ: Այսինքն՝ այն, ինչ իրեն հայ համարողը երբեք թույլ չէր տա, հիմա դա թույլ են տալիս: Սա մեծ խնդիր է: Փաշինյանը, այսպես թե այնպես, կգնա, բայց նիկոլիզմը մնալու է, աղանդավորությունը մնալու է, հայհոյանքը մնալու է: Ապագա ղեկավարները պետք է շատ կոշտ և կոպիտ քաղաքականություն վարեն այսպիսի մարդկանց և այդ երևույթների հանդեպ, որպեսզի մի քիչ գանք այն մակարդակին, որը եղել է թեկուզ 1988թ., երբ ամբողջ ազգը կանգնեց, և Արցախյան շարժումը սկսվեց»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս