Չիլիի իշխանությունները «Սպուտնիկ V»-ն որակել են որպես գրավիչ պատվաստանյութ ապագայի համար

Տեղային հիվանդությունների կարգ COVID-19-ի անցնելու հեռանկարը հեղինակավոր լաբորատորիաների պատվաստանյութերը, ինչպիսին Ռուսաստանի Գամալեյայի ինստիտուտն 1, շատ գրավիչ է դարձնում Չիլիի համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել 1 Չիլիի ԱԳ նախարարության՝ միջազգային տնտեսական հարաբերությունների նախարարի տեղակալ Ռոդրիգո Յանիեսը:

«Մոտ ապագայում Չիլին արդեն ապահովված է բնակչության համար պատվաստանյութերով, բայց ակներեւ է, որ հեղինակավոր լաբորատորիաների պատվաստանյութերը, ինչպիսին Ռուսաստանի Գամալեյայի ինստիտուտն է, շատ գրավիչ են, հաշվի առնելով այն, որ դա տեղային հիվանդություն է»,-ասել է նախարարի տեղակալը:

Յանիեսը հաստատել է, որ Չիլին ներկայում տեխնիկական ու գիտական տեղեկատվությունների փոխանակման գործընթաց է նախաձեռնում Ռուսաստանի ինստիտուտի եւ Չիլիի առողջապահության մարմինների ու կարգավորիչ մարմինների միջեւ՝ թեստերի եւ պատվաստանյութի հետազոտության արդյունքներն ստանալու նպատակով:

«Ունենալով այդ տեղեկատվությունը՝ մենք կկարողանանք հետագայում քննարկել մատակարարումների հնարավորությունը եւ արժեքը, բայց ներկայում բանակցությունները վարվում են ընդհանուր մակարդակով»,-հավելել է նա:

Չիլիի իշխանությունները քաղաքացիների համար ապահովել են Pfizer, Sinovac, Johnson&Johnson եւ AstraZeneca լաբորատորիաների պատվաստանյութերի ավելի քան 30 միլիոն չափաբաժին, ինչը թույլ կտա ընդգրկել գործնականում երկրի ամբողջ բնակչությանը:

«Նախագահ Սեբաստիան Պինիերայի կարգադրությամբ մենք պետք է քննարկենք բոլոր այլընտրանքները, որոնք կարող են պիտանի լինել երկրին, ներառյալ «Սպուտնիկ V»-ն»,-եզրափակել է Յանիեսը:

Չիլիում հավավարակի ժամանակ COVID-19 է հայտնաբերվել 656 հազար 712 մարդու մոտ, այդ թվի մեջ մտնում է մահվան 17 հազար 294 դեպքը:

Տեսանյութեր

Լրահոս