Ժապարովը 79,23% ձայն է ստացել Ղրղզստանի նախագահի ընտրություններում
Սադիր Ժապարովը 79,23% ձայն է ստացել Ղրղզստանի նախագահի ընտրություններում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով երկրի Կենտրոնական ընտրական կոմիտեի տվյալներին:
«Քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո պարզվել է, որ Ժապարովի օգտին քվեարկել է 79,23%-ը: Ընտրություններին մասնակցության ցուցանիշը եղել է 39,33%»,- նշել է ԿԸՀ-ն:
Այժմ ընտրությունների վերջնական արդյունքները պետք է պաշտոնապես հաստատվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:
Ղրղզստանի նախագահի պաշտոնի համար հունվարի 10-ին անցկացված վաղաժամկետ ընտրություններում պայքարել է 17 թեկնածու: Սադիր Ժապարովը երկրում իշխանության է եկել անցյալ տարի՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ հոկտեմբերյան բողոքներից և այնուհետև բռնկած անկարգություններից հետո: Նախագահի ընտրություններին մասնակցելու համար նոյեմբերի 14-ին նա վայր է դրել պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները և դադարեցրել վարչապետի պարտականությունների կատարումը: