Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր նոյեմբերի 10-ից հետո պաշտպանում են Փաշինյանին, կոլոբորոցիոնիստներ են, իսկ դրանք այն մարդիկ են, ովքեր կամավոր և գիտակցված թշնամու հետ համագործակցում են պետության դեմ: Այս մասին նա հայտարարեց «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ:
Հունվարի 21-ին Բաղդադի կենտրոնում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 28-ի:
«Երկու անգամ՝ հոկտեմբերի 3-ին և հոկտեմբերի 11-ին, Փաշինյանը մերժել է եվրոպական մի երկրի առաջարկը՝ Հայաստան ուղարկել հակաօդային համակարգեր, կամ ավելի ճիշտ՝ անօդաչուների դեմ պայքարի համակարգեր»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:
ԱՄՆ-ը Իրաքից 200 զինվորականների է տեղափոխել Սիրիայի հյուսիս-արեւելք: Այդ մասին հաղորդել է Syria TV սիրիական պետական հեռուստաալիքը:
Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի լրագրող Յարոսլով Ինորոդցևն անդրադարձել է Արցախում եկեղեցիների և կրոնական ժառանգության պատկանելիության թեմային, ներկայացրել, թե ինչպես է Ադրբեջանը հետևողականորեն փորձում «ապահայկականացնել» քրիստոնեկան ժառանգությունը:
Նախագահ Ջոզեֆ Բայդնեի պաշտոնակալությունից հետո ԱՄՆ-ում ձախ արմատական շարժումների ներկայացուցիչներն անկարգություններ են սարքել Միացյալ Նահանգների արեւմտյան ափի երկու խոշոր քաղաքներում՝ Սիեթլում եւ Փորթլենդում:
Թեհրանը պլանավորում է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց նկատմամբ:
Մադրիդում բնակելի շենքի պայթյունի հետեւանքով զոհվել է երեք մարդ, եւս մեկը համարվում է կորած: Այդ մասին գրում է El Mundo-ն՝ վկայակչելով մայրաքաղաքի քաղաքապետարանի ներկայացուցչին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի վերահսկողության տակ գտնվող արաբական տարածքներում լրացուցիչ 2․572 նոր բնակավայր հիմնելու նախաձեռնությունը:
Հունվարի 21-ին Էգեյան ծովում, ներկայիս Թուրքիայի Իզմիր նահանգի Սեֆերիհիսար շրջանում 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունվարի 20-ին հրամանագիր է ստորագրել, որը փոխում է նրա նախորդ Դոնալդ Թրամփի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) երկրի դուրս գալու վերաբերյալ որոշումը: Այդ մասին հաղորդել են արեւմտյան ԶԼՄ-ները: ԱՄՆ-ին ԱՀԿ վերադարձնելու որոշումն առաջիններից մեկն է դարձել նրա պաշտոնակալության պահից ի վեր, որը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ:
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենն ամուսնու՝ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը ներկայացել է Markarian բրենդի երկնագույն զգեստով և վերարկուով։
Միացյալ Նահանգները պաշտոնապես Փարիզի համաձայնագրի շրջանակներում պարտավորությունների կատարմանը կվերադառնա փետրվարի 19-ին:
«Ռուսաստանը խելացի քաղաքականություն է վարում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար տնային աշխատանքի հնարավորություն տալով, քանի որ այդպես Ռուսաստանը փոքրացնում է իր հակասությունները Ղարաբաղյան հակամարտության շուրջ Արևմտյան համանախագահների հետ, միևնույն ժամանակ հասկանալով, որ Ադրբեջանը նախընտրում է ներկայումս առկա եռակողմ ձևաչափը»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իրեն շատ «մեծահոգի» նամակ է թողել, սակայն Բայդենը չի բացահայտել նամակի բովանդակությունը՝ Թրամփի նկատմամբ հարգանքից ելնելով: Այս մասին գրում է RT-ն՝ հղում անելով CNN-ին:
Ստեփանակերտում քաղաքացիների ընդունելության կենտրոնը, որտեղ գործում է թեժ գիծ՝ Արցախում հակամարտության ժամանակ անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար, շարունակում է իր աշխատանքը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթե բռունցք» մականունով հայտնի Կարպիս Զաքարյանի մահվան 1-ին տարելիցի կապակցությամբ հունվարի 25-ին ոգեկոչման արարողություն տեղի կունենա Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը։
«Գերիների չլուծված հարցը Փաշինյանի հանցագործության շարունությունն է». Դավիթ Շահնազարյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եվրախորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը Թերթի հետ զրույցում ասաց, թե Լեռնային Ղարաբաղի ապագայի շուրջ իրենց անհանգստությունը շարունակվում է, քանի որ անկայունությունը կարող է ունենալ անկանխատեսելի հետեւանքներ:
Օտարերկրյա ուղղակի ներդրումները մայրցամաքային Չինաստանի տնտեսության մեջ 2020 թվականին ավելացել են 6,2 տոկոսով եւ հասել 999,98 մլրդ յուանի (14,38 մլրդ դոլարի):
Իրանը Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ բանակցություններ է անցկացրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի շուրջ:
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը հունվարի 19-ին շուտով պաշտոնն ստանձնողներին է ուղարկել հրահանգ՝ ամեն օր կորոնավիրուսի թեստ անցնելու եւ N95 դիմակներ կրելու պահանջով:
COVID-19 կորոնավիրուսի՝ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված ավելի վարակիչ շտամը գրանցվել է արդեն աշխարհի 60 երկրներում:
Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում ռեկորդային 93 հազար մահ է գրանցվել կորոնավիրուսից:
Պեկինում հայտնաբերվել է COVID-19-ի բրիտանական հիմնամանրէի առաջին դեպքը:
Հունվարի 20-ին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնող Ջոզեֆ Բայդենը պաշտոնակալությունից անմիջապես հետո կկարգադրի դադարեցնել արգելապատի կառուցումը Մեքսիկայի հետ Միացյալ Նահանգների սահմանին:
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 73 մարդու ներում շնորհելու եւ եւս 70-ի համար պատիժը մեղմացնելու մասին:
Աննա Կարապետյանի խոսքով՝ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները մեկ նպատակ են հետապնդում՝ արագացնել Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության վերականգնումը. «Այդ ամենը ներկայացվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցությունների վերականգնման համատեքստում, և ՀՀ իշխանությունը փորձում է դրանով հասարակությանը հերթական անգամ կեղծ թեզերով մոլորեցնելով, մանիպուլացնելով՝ ցույց տալ, թե իբր՝ տեսեք, այս գործընթացը մեզ համար նույնպես դրական է: Այնինչ, դա ընդամենը Ադրբեջանի նպատակների կատարում է»:
Մեծ Բրիտանիայում մեկ օրում կորոնավիրուսի նոր 38 հազար 905 դեպք է հաստատվել՝ սահմանելով դեպքերի թվի նոր հակառեկորդ:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը հրապարակեց գերիների իրական, ստույգ թիվը և լիբանանահայ Մարալ Նաջարյանի գտնվելու վայրը: