Բաժիններ՝

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 3,5 միլիոնը

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 24 715-ով: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել է 3 520 531-ի, հունվարի 15-ին լրագրողներին հայտնել են Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում։

Հարաբերական արտահայտությամբ, շտաբի տվյալներով, նոր դեպքերի աճը կազմել է 0,7 տոկոս: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 27 636-ով: Ընդամենը բուժվել է 2 909 680 մարդ: Մեկ օրում դուրս գրվածների թիվը, շտաբի տվյալների համաձայն, չորս օր է գերազանցում է վարակման հայտնաբերված դեպքերին: Ապաքինվածների ընդհանուր բաժինն աճել է մինչեւ 82,6 տոկոս:

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 555-ով՝ մեկ օր առաջվա 570-ի դիմաց՝ մինչեւ 64 495: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 1,83 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս