Բաժիններ՝

Ուկրաինան մտադիր է ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրից դուրս գալ

Ուկրաինայի նախարարների կաբինետն ապրիլի 21-ին կայացած նիստում հավանություն է տվել ԱՊՀ-ի՝ Կենդանիների պաշտպանության կենսապատրաստուկների եւ այլ միջոցների միջպետական պահուստի ստեղծման վերաբերյալ համաձայնագրից երկրի դուրս գալու մասին օրինագծին. նիստի հեռարձակումն իրականացվել է YouTube-ում կառավարության ալիքով։

Ըստ համաձայնագրի, 1996 թվականին կողմերը պարտավորվել էին ԱՊՀ-ում Կենդանիների պաշտպանության կենսապատրաստուկների եւ այլ միջոցների միջպետական պահուստ ստեղծել՝ փայատիրական մասնակցության միջոցով: Կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո այդ համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ օրենքի նախագիծը կներկայացվի Գերագույն ռադայի քննարկմանը:

Օրինագծին կից բացատրական գրության մեջ ասվում է, որ այդ միջպետական պահուստը գտնվում էՌԴ-ում, իսկ գրանցամատյանում ընդգրկված պատրաստուկների անվանացուցակը հիմնականում կողմնորոշված է այն հիվանդությունների համար, որոնք պատահում են Ռուսաստանի տարածքում: Նաեւ հաղորդվում է, որ պահուստի պատրաստուկները չեն բավարարում արդի պահանջներին:

Դրա հետ մեկտեղ Ուկրաինան վերջին 10 տարում չի օգտագործել այդ պահուստից կենդանիների պաշտպանության կենսապատրաստուկները եւ մյուս միջոցները: Ուստի Ուկրաինայի հետագա մասնակցությունը համաձայնագրին նպատակահարմար չէ: Ավելի վաղ Ուկրաինան միակողմանի կարգով դադարեցրել է իր գործողությունը Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի հետ մի շարք համաձայնագրերի ու պայմանագրերի: 2019 թվականի ապրիլի 1-ից իր գործողությունը դադարեցրել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության շուրջ պայմանագիրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս