Բաժիններ՝

Իսրայելում պայթյուններ են որոտացել

Իսրայելի Նեգեւի անապատի հյուսիսում ապրիլի լույս 22-ի գիշերը գործել են օդային տագնապի շչակները, ինչից հետո Երուսաղեմի եւ երկրի կենտրոնական մասի մյուս քաղաքների բնակիչները հայտնել են պայթյունների մասին: Այդ մասին հայտնել է Times of Israel թերթը։

Տուժածների եւ ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել:

Հրատարակության տվյալներով՝ հրթիռներն, ըստ երեւույթին, արձակվել են ոչ Գազայի հատվածից: Իր հերթին Reuters գործակալությունը, վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակը, հաղորդել է, որ շչակներ են գործել Դիմոնա քաղաքի մերձակայքում, որտեղ միջուկային ռեակտոր է գտնվում:

Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ այնտեղ ընկել են Սիրիայից արձակված հրթիռթներ: Reuters-ի տվյալներով՝ իսրայելական կողմը Սիրիայի գործողությունների հետեւանքով կորուստներ չի կրել եւ պատասխան գրոհ է իրականացրել:

SANA գործակալությունն իր հերթին հայտնել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը դիմագրավել են հրթիռային հարվածները, որոնք Իսրայելը հասցրել է Գոլանի բարձունքների կողմից: Դրա հետեւանքով տուժել են չորս սիրիացի զինվորականներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս