Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն հայտարարել է Բալթիկ ծովի երկնքում ռուսական ինքնաթիռներ որսալու մասին

Էստոնիայում, Լիտվայում և Լեհաստանում գտնվող ՆԱՏՕ-ի կործանիչ ինքնաթիռները մի քանի անգամ բարձրացել են օդ՝ Բալթիկ ծովի երկնքում ռուսական կործանիչներ, ռմբակոծիչներ և հետախուզական ինքնաթիռներ որսալու նպատակով: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի, այս մասին ասված է ՆԱՏՕ-ի ռազմաօդային ղեկավարության տարածած հաղորդագրությունում:

«Մեր համակարգերը Բալթիկ ծովի երկնքում նկատել են անհայտ թռչող օբյեկտներ: Դրան ի պատասխան ուղարկվել են կործանիչներ, որպեսզի հնարավոր լինի որսալ և նույնականացնել մոտեցող ինքնաթիռները»,- ասված է հաղորդագրությունում:

ՆԱՏՕ-ում նշել են, որ որոշ ինքնաթիռներ հնարավոր չի եղել նույնականացնել, միաժամանակ նաև ներկայացված չի եղել թռիչքի ծրագիրը, ինչը կարող էր վտանգ ներկայացնել, այդ թվում քաղաքացիական ավիացիայի համար

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930