
Լեհաստանում ծրագրում են մեղմացնել Covid-19-ի սահմանափակումները

Լեհաստանը որոշ շրջաններում մտցնում է հակավիրուսային սահմանափակումները չեղարկելու քաղաքականություն: Այս մասին հայտարարել է Լեհաստանի Առողջապահության նախարար Ադամ Նեդզելսկին:
Նախարարը նշել է, որ սահմանափակումները կպահպանվեն այն տարածքներում, որտեղ բարձր է վարակման տեմպը:
Կորոնավիրուսի սահմանափակումները կմեղմացվեն ապրիլի 22-ից: