Բաժիններ՝

Բայդենը կհայտարարի մինչև 2030թ. ջերմոցային գազերի արտանետումները կիսով չափ նվազեցնելու պլանների մասին

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ապրիլի 22 – 23-ը կայանալիք կլիմայական գագաթնաժողովից առաջ մտադիր է հայտարարել Միացյալ Նահանգների կողմից մինչև 2030 թվականը մթնոլորտ ջեմոցային գազերի արտանետումների կիսով չափ կրճատման պլանների մասին: Ապրիլի 20-ին այդ մասին հայտնել է The New York Times թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի աղբյուրներ:

Ինչպես ճշտում է հրատարակությունը, Փարիզի կլիմայի համաձայնագրի շրջանակում ըստ իր պարտավորությունների՝ ԱՄՆ-ը պետք է ջերմոցային գազերի արտանետման մակարդակը 28 տոկոսով նվազեցներ 2005 թվականին արձանագրված ծավալի համեմատությամբ: Իսկ այժմ Բայդենը կհայտարարի, որ ԱՄՆ-ը մտադիր է հասնել այդ ցուցանիշի 50 տոկոսով նվազեցման: Միացյալ Նահանգների պլանները, հուսով են Սպիտակ տանը, առաջիկա բարձր մակարդակի հանդիպմանը նաև մյուս երկրներին կդրդեն ընդունելու կլիմայի պաշտպանության նոր պարտավորություններ:

ԱՄՆ-ը Փարիզի համաձայնագիր է վերադարձել Սպիտակ տուն Բայդենի գալուց հետո: Նրա կողմից կլիմայի խնդիրներով հատուկ դեսպանորդի պաշտոնում նշանակված Ջոն Քերին ըստ որում արդեն նշել է, որ Վաշինգտոնում սպասում են մյուս երկրներից, այդ թվում Չինաստանից և Ռուսաստանից, գլոբալ տաքացման դեմ պայքարի նոր քայլեր: ԱՄՆ-ը մտադիր է ապրիլի 22 – 23-ն անցկացնել միջազգային գագաթնաժողով՝ նվիրված կլիմայի փոփոխման դեմ պայքարի հարցերին, գագաթնաժողով են հրավիրված աշխարհի 40 ղեկավարներ: Ապրիլի 21-ին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել և, որ դրան կմասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդել և ՏԱՍՍ-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս