Բաժիններ՝

Վրաստանից Ռուսաստան արտահանումն առաջին եռամսյակում աճել է 20 տոկոսով

Ռուսաստանի հետ Վրաստանի արտաքին առևտրական շրջանառությունը 2021 թվականի առաջին եռամսյակում 9,1 տոկոսով աճել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ և կազմել մոտավորապես 330 միլիոն դոլար՝ Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրական շրջանառության 11,9 տոկոսը: Այդ մասին ասվում է երկրի «Սաքստատ» Ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրության մեջ:

Ռուսաստանը Վրաստանի երկրորդ գլխավոր առևտրական գործընկերն է՝ առաջնությունը զիջելով միայն Թուրքիային: Երկու երկրների միջև առևտրական շրջանառությունն աճում է, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը և հարաբերություններում առկա չափազանց բարդ քաղաքական ֆոնին:

Տարվա սկզբից Վրաստանից Ռուսաստան դուրս է տարվել ավելի քան 26,1 հազար տոննա ֆեռոհամահալվածք, ավելի քան 8,3 հազար տոննա բնական խաղաղի գինի, շուրջ 24,6 հազար տոննա հանքային և խմելու ջուր, շուրջ 1,5 հազար տոննա ոգելից խմիչքներ և այլն:

Ռուսաստանը վառելանյութի ամենախոշոր մատակարարն է մնում Վրաստանում: ՌԴ-ից տարվա սկզբից դուրս են տարել 59,4 հազար տոննա նավթամթերք: Ռուսաստանից նաև դուրս են տարել մոտավորապես 216,2 հազար տոննա նավթային գազ, ավելի քան 66,7 հազար տոննա ցորեն, ավելի քան 6,5 հազար տոննա ձիթայուղ, 11,1 տոննա հեռախոսի ապարատ և այլն, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս