
Ինդոնեզական սուզանավը զորավարժությունների ժամանակ կորել է Բալիի մերձակայքում

Ինդոնեզական սուզանավը, որի մեջ 53 մարդ կար, ապրիլի 21-ին կորել է Բալի կղզուց դեպի հյուսիս ընկած շրջանում: Այդ մասին հաղորդում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ինդոնեզիայի զինվորական հրամանատարությանը:
Խոսքը գերմանական արտադրության KRI Nanggala-402 սուզանավի մասին է: Նա մասնակցում էր Բալի կղզուց դեպի հյուսիս ընկած շրջանում անցկացվող զորավարժություններին, երբ դադարեց կապի դուրս գալ:
Ինդոնեզիայի իշխանություններն օգնություն են խնդրել Ավստրալիայի եւ Սինգապուրի պաշտպանության նախարարություններից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: