Հնդկաստանում կորոնավիրուսի նոր մուտացիա են հայտնաբերել

Կորոնավիրուսի նոր մուտացիա է հայտնաբերվել Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի նահանգում: Այդ մասին հայտարարել է գենոմիկայի և ինտեգրատիվ կենսաբանության ինստիտուտի աշխատակից Վինոդ Սքարիան:

«SARS-CoV-2-ի նոր գիծը՝ B.1.618-ը, որն առավելապես հայտնաբերվել է Հնդկաստանում և բնութագրվում է գենետիկական տարբերակների առանձին հավաքանիով, ներառյալ E484K-ն, իմունային պատասխանից շեղվելու հիմնական տարբերակն է»,-գրել է նա Twitter-ում: Արևմտյան Բենգալիայում ավելացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը. վերջին օրվա ընթացքում այնտեղ հայտնաբերվել է գրեթե 10 հազար նոր դեպք: Մասնագետը նշել է, որ նոր մուտացիայի մասին դեռ քիչ բան է հայտնի, այդ թվում նաև այն, թե այն կարող է արդյոք կրկնական ինֆեկցիաներ առաջացնել:

Նրա խոսքով՝ առայժմ չկան այն բանի համոզիչ ապացույցները, որ հատկապես B.1.618-ն է հիվանդացության ալիք առաջացրել Արևմտյան Բենգալիայում, բացառությամբ այն բանի, որ «թվաքանակը և համամասնությունը զգալիորեն ավելացել են վերջին ամիսներին»: «Այդ հարցերը կօգնեն լուծելու ավելի նպատակամետ համաճարակաբանական հետազոտությունները»,-ընդգծել է Սքարիան: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել է, որ իմունոլոգը գնահատել է կրկնակի վարակման հավանականությունը COVID-ի երրորդ ալիքի դեպքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։

Տեսանյութեր

Լրահոս