Բաժիններ՝

Բաղդադի օդանավակայանին հարվածը, որտեղ ԱՄՆ-ի զինվորականներ են բազավորվում, հասցվել է դրոններով

Բաղդադի միջազգային օդանավակայանին հարվածը հասցվել է անօդաչու թռչող ապարատների միջոցով: Այդ մասին ասված է Իրաքի անվտանգության վարչության մամուլի ծառայության՝ հունիսի 10-ին հրապարակված հայտարարության մեջ, որի բովանդակությունը մեջբերում է Al Sumaria հեռուստաալիքը։

«Բաղդադի միջազգային օդանավակայանը հարձակման է ենթարկվել երեք անօդաչուներով»,- նշված է հայտարարության մեջ: Այնտեղ նաեւ ընդգծված է, որ «(Իրաքի) անվտանգության ուժերը մտադիր են հետապնդել յուրաքանչյուրին, ում մտքով կանցնի խախտել (երկրի) անվտանգությունը եւ (հարվածի տակ դնել) Իրաքի հասարակության կայունությունը»:

Իրաքի մայրաքաղաքի օդանավակայանը գնդակոծման է ենթարկվել հունիսի 9-ի երեկոյան: Ինչպես տեղեկացրել է Դուբայից հեռարձակող Al Hadath հեռուստաալիքը, հարված է  հասցվել «Վիկտորիա» ճամբարին, որտեղ բանակեցած են ամերիկացի զինառայողները: Տուժածնեի եւ ավերածությունների մասին տեղեկատություն չի ստացվել:

Բացի դրանից, մինչեւ օդանավակայանին հարվածը առնվազն երեք հրթիռ է ընկել Բաղդադից հյուսիս Իրաքի Բալադ ռազմաօդային ուժերի բազա, որտեղ բանակեցված են իրաքյան F-16 կործանիչներն սպասարկող օտարերկրացի մասնագետները, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների Sallyport Global մասնավոր ռազմական ընկերության աշխատակիցները: Մինչդեռ, ինչպես պնդում է Al Arabiya հեռուստաալիքը, Բաղդադի օդանավակայանի գնդակոծումը կարող է կապված լինել Իրաքի մայրաքաղաք Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (Իրանի զինված ուժերի էլիտայն մասի) «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Իսմայիլ Քաանիի այցի հետ՝ Իրաքի ղեկավարության հետ հանդիպումների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս