Պակիստանի արևմուտքում առնվազն 18 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով
                                    Առնվազն 18 մարդ է զոհվել, 30-ը՝ տուժել Պակիստանի Բելուջստանի նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Հունիսի 11-ին այդ մասին հայտնել է Ary News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին։
Նրանց տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել նահանգի արեւելյան մասի Բհալոք բնակավայրի շրջանում: Բարձրացնելով արագությունը՝ Խուզդար – Լարքանա երթուղով ընթացող մարդատար ավտոբոսի վարորդը գլուխ չի հանել կառավարումից, ինչն էլ հանգեցրել է փոխադրամիջոցի շրջման: Տուժաներին տեղափոխել են հիվանդանոց: Պատահարի վայրում աշխատւմ են փրկարարները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    