5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ
5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ: Այդ մասին հաղորդել է Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով 02:23-ին (Երեւանի ժամանակով 05:23-ին):
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Գորոնտալո նահանգից 142 կիլոմետր դեպի արեւելք, օջախն ընկած է 80 կիլոմետր խորության վրա: Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: