Իսրայելցի նախարարը կոչ է արել Գազայում ամեն գիշեր սպանել 30-40 պաղեստինցու
Իսրայելի ազգային անվտանգության հարցերով նախարար Իտամար Բեն-Գվիրը հայտարարել է, որ Գազայում իսրայելական ուժերը պետք է ամեն գիշեր սպանեն 30-40 մարդու։ Այս մասին հայտնում է «Al Jazeera»-ն։
Նախարարը, հայտարարելով, որ Գազայում պետք է թիրախավորվեն ոչ միայն տվյալ պահին անմիջական վտանգ ներկայացնող անձինք, շեշտել է, որ կողմ է պաղեստինցիների նկատմամբ ավելի լայնածավալ սպանությունների և նպատակային գործողությունների վերսկսմանը։ Ըստ նրա Գազայից պաղեստինցիները պետք է մշտական հեռանան և այդ տարածքում իսրայելական բնակավայրերի ընդլայնվեն։
Նշենք, որ Բեն-Գվիրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կոալիցիայի անդամ է և իր վերահսկողության տակ են գտնվում ոստիկանությունն ու քրեակատարողական հիմնարկները։
«Al Jazeera»-ի փոխանցմամբ՝ Գազայում հոկտեմբերին հաստատված հրադադարից հետո իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 1250 պաղեստինցի։
Նշենք, որ Բեն-Գվիրը նախկինում ևս նմանատիպ հայտարարություններով է հանդես եկել։ Հունիսին «Հեզբոլլահի» դեմ գործողությունների համատեքստում նա կոչ էր արել ձերբակալել զինյալների կանանց և երեխաներին՝ հայտարարելով, որ դա նրանց «ամենաշատը ցավ կպատճառի»։

