Բաժիններ՝

G7-ի գագաթնաժողովի մասնակիցները հավանություն կտան Իրանի հետ միջուկային գործարքի շուրջը կոնսուլտացաներին

Յոթի խմբի (G7) երկրների ղեկավարներն, ինչպես սպասվում է, Քարբիս Բեյի գագաթնաժողվում կհայտարարեն, որ հավանություն են տալիս այն կոնսուլտացիաների անցկացմանը, որոնք վերաբերում են իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ): Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։

Գործակալության լրագրողները ծանոթացել են պետությունների ամփոփիչ համատեղ հայտարարության նախագծին: Այնտեղ, գործակալության տվյաներով, ասված է, որ Յոթի խումբը «ողջունում է վերջերս կայացած բանակցություններն ատոմի շուրջն Իրանի հետ 2015 թվական գործարքին լիակատար վերադարձի շուրջը: Դրա հետ մեկտեղ գագաթնաժողվի մասնակիցները մտադիր են հայտարարել, որ «դատապարտում են (Իրանի կողմից) վերահսկվող ուժերի եւ ոչ պետական զինված կզմավորումների կիրառումը»:

ԳՀՀՊ-ին ԱՄՆ-ի եւ Իրանի վերադարձի շուրջը բանակցությունները վերջին շաբաթներին ընթանում են Վիեննայում: Հունիսի 9-ին ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը նշել է, որ, ինչպես սպասվում է, դրանց նոր փուլը կսկսվի առաջիկա հանգստյան օրերին: Մեծ Բրիտանիան մտադիր է G7-ի գագաթնաժողովն ավանդական ձեւաչափով անցկացնել հունիսի 11-ից մինչեւ13-ը Քարբիս Բեյ առողջարանային քաղաքում՝ Քոռնուոլ թերակղզու ատլանտյան ափին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս