Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգում միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը:
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհերի թիվն անցել է 1600-ը:
Ազովի ծովի մի հատվածը Դոնեցկի շրջանի Յալտա քաղաքի և Բերդյանսկի շրջանում փակ է լինելու:
Ռուսական «Էլ-76» ինքնաթիռը Ինդոնեզիա է մեկնել հումանիտար օգնության բեռով:
Արեւմուտքը Ռուսաստանին նախազգուշացնում է դադարեցնել իր նվաճողական վարքագիծը, հարգել զենքերը վերահսկելու մասին պայմանագիրը, հրաժարվել կիբերհաձակումներից ու հրաժարվել այլ երկրներում մարդկանց սպանելու փորձառությունից:
Կանադացի վիրաբույժն առանց անզգայացման համարձակ փորձարարական բուժընթաց է կատարել՝ թավշե արջուկի վրա:
Ներքաղաքական թեժ օրակարգը երկրորդ պլան է մղել այլ, առավել գլոբալ մի շարք խնդիրներ: Չորեքշաբթի օրը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հասարակության ուշադրությունից վրիպեց հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Սիրիա հայկական զինուժ ուղարկելու հետ կապված:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն պատմել է վատ ինքնազգացողության մասին եւ խոստացել է հեռանալ իր պաշտոնից, եթե իր մոտ լուրջ հիվանդություն հայտնաբերեն: Այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը:
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, որոնք կարող են ուժի մեջ մտնել ընթացիկ տարվա նոյեմբերին, մեծ ազդեցություն չեն գործի Իրանի ֆինանսական ու նավթային գործունեության վրա:
Գիտնականները կասկածում են, որ Պենտագոնը կարող է միջատներ օգտագործել ծագումնաբանորեն վերափոխված վիրուսների տարածման համար՝ Կենսաբանական զենքի կոնվենցիային հակառակ:
Իտալիայի ոստիկանությունը Սիցիլիայում ձերբակալել է «Կոզա նոստրա» խմբավորման ամենափնտրվող հանցագործներից մեկին:
Ռադիո Ֆրանս Ինտերնասիոնալի Հայաստանում հատուկ թղթակից Դանիել Վալոն անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական կյանքին, մասնավորապես՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր ժամկետներին և քաղաքական օրակարգին:
Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյը հետաքննության տակ է Չինաստանում:
Արգենտինայի Տուկուման նահանգի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել` հավատարիմ մնալով Արգենտինայի ազգային օրենքին, որով ամեն տարվա ապրիլի 24-ը ի հիշատակ Հայոց ցեղասպանության հայտարարվում է «ժողովուրդների միջեւ հարգանքի եւ հանդուրժողականության օր»:
Հոկտեմբերի 14-ին Բելգիայի` մեծությամբ երկրորդ` Անտվերպեն քաղաքում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման ընտրություններ, որին մասնակցելու է 13 կուսակցություն։
Սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը (YPG), չնայած ԱՄՆ-ի եւ Թուրքիայի կողմից համաձայնեցված ճանապարհի քարտեզին, չեն լքել սիրիական Մանբիջ քաղաքը եւ պատրաստվում են պաշտպանել այն՝ նրա շուրջը հակատանկային փոսեր փորելով եւ հողապատնեշներ կանգնեցնելով:
Իտալիայի փոխվարչապետ եւ ՆԳ նախարարության ղեկավար Մատեո Սալվինին Եվրամիության (ԵՄ) ղեկավարներին մեղադրել է Եվրոպայի եւ Իտալիայի կործանման մեջ՝ հույս հայտնելով, որ Եվրախորհրդարանի ապագա ընտրությունները կփոխեն այդ իրավիճակը։
Ֆրանսիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյի անհետանալու կապակցությամբ:
Միջազգային օլիմպիական կոմիտեն մերժել է Թուրքիայի հայտը` 2026 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար:
Մոսկվան եւ Նյու Դելին Ս-400 համալիրների մատակարարման պարտավորագիր են կնքել:
Բեռլինի Շառլոտենբուգրի շրջանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց, տուժել է առնվազն հինգ հոգի:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գրոզնու բնակիչներին շնորհավորել է քաղաքի 200-ամյակի առթիվ եւ նշել, որ Գրոզնին ներկայում վերածվում է հարմարավետ, դինամիկորեն ապագային միտված քաղաքի:
Սերբիան կպահպանի Ռուսաստանի հետ սերտ կապերը՝ Եվրամիությանը (ԵՄ) երկրի անդամակցման դեպքում:
Ադրբեջանի երիտասարդական հավաքականի ու պորտուգալական «Էշտորիլի» ակումբի հարձակվող Ռենատ Դադաշովը ադրբեջանական «Azerisport» լրատվական կայքի հետ խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը Instagram-ում հավանելու մասին։
Մոսկվայի մարզում ՄիԳ-29 կործանիչ է աղետի ենթարկվել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի «Հաշմանդամների պալատ»-ում լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և Ազգային հարգանքի տուրքի արարողության ընթացքում հանդես եկավ ելույթով:
Իսրայելի ոստիկանությունը հոկտեմբերի 5-ի առավոտյան սկսել է վարչապետ Բենիամին Նաթանյահուի հերթական հարցաքննությունը կաշառակերության եւ վստահության չարաշահման հետաքննության շրջանակներում:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է ադրբեջանցի մարդու իրավունքների պաշտպան Էմին Հուսեյնովի Ադրբեջանի կառավարության դեմ ներկայացրած հայցը:
Ինդոնեզիայում ավելի քան հազար մարդ կարող է անհայտ կորած համարվել Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժից ու ցունամիից հետո:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, հոկտեմբերի 5-ին հանդես գալով ժողովրդին հղած ուղերձով, Ռուսաստանի հետ հանրապետության հարաբերությունները որակել է Էտալոնային: