Բաժիններ՝

Ալյասկայում սկսվել են ԱՄՆ-ի, Կորեայի Հանրապետության և Ճապոնիայի օդուժերի վարժանքները

Հունիսի 10-ին Ալյասկայի տարածքի երկնքում սկսվել են Red Flag Alaska 21-2 բազմազգ ռազմաօդային վարժանքները: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան ռազմաօդային ուժեի մամուլի կենտրոնում։

Պատասխանելով այն հարցին, թե սկսվե՞լ են արդյոք զինավարժանքներն ինչպես պլանավորվել էր հունիսի 10-ին Ալյասկայում, մամուլի ծառայության ներկայացուցիչը պատասխանել է. «Այո, զինավարժանքները կանցնեն հունիսի 10-ից մինչեւ 25-ը»: Նա ընդգծել է, որ զորավարժություններին կմասնակցեն շուրջ 1,5 հազար զինծառայողներ, ավելի քան 100 թռչող ապարատներ 20-ից ավելի ստորաբաժանումներից: «Red Flag Alaska-ն վարժանքների համար բացառիկ հնարավորություններ է ներկայացնում միացյալ եւ միջազգային ուժերի հետ իրական մարտական իրադրության պայմաններում՝ զարգացնելով օպերատիվ համատեղելիությունը զինված ուժերի տարբեր տեսակների եւ երկրների միջեւ»,- նշել են մամուլի ծառայությունում:

Վարժանքներին մասնակցում են նաեւ զինծառայողներ Կրեայի Հանրապետությունից եւ Ճապոնիայից, որոնք ԱՄՆ են ժամանել մարտավարական եւ տեխնիկական փորձի փոխանակման համար: Red Flag Alaska զորավարժություններն առաջին անգամ անցկացվել են 1975 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս