
Ամերիկյան Laboon էսկադրային ականակիրն ուղևորվում է Սև ծով

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Լաբուն» (USS Laboon) էսկադրային ականակիրն ուղեւվորվում է Սեւ ծով՝ տարածաշրջանի ծովում անվտանգության ապահովման գործողությունների իրականացման համար: Հունիսի 11-ին այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմը:
«Laboon (էսկադրային ականակիրը) սկսել է երթը դեպի հյուսիս՝ Սեւ ծով, տարածաշրջանի ծովում անվտանգության ապահովման գործողությունների իրականացման համար: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը կանոնավորապես գործողությոններ են իրականացումն Սեւ ծովում ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գորընկերների հետ»,- ասված է հաղորդագրության տեքստում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: