G7-ի մասնակիցները համավարակի հաղթահարման համապարփակ պլան կընդունեն
Յոթի խմբի (G7) ղեկվարները Քարբիս Բեյի գագաթնաժողովի արդյունքներով կընդունեն համավարակի դեմ պայքարի համապարփակ պլան: Հունիսի 9-ին այդ մասին լրագրողներին հայտնել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի օգնական Ջեյք Սալիվանը։
«Ինչ վերաբերում է G7-ին, մենք համատեղ հայտարարություն կանենք այդ հարցի վերաբերյալ, եւ այն կլինի ոչ միայն պատվաստանյութերի մասին, թեեւ պատվաստանյութերը կլինեն բաղկացուցիչ մասը: Դա կլինի համապարփակ պլան՝ նպատակամիտված այն բանին, որպեսզի օգնություն ցույց տրվի հնարավորինս շուտ վերջ դնելու այդ համավարակին»,- ասել է նա: Նաեւ, նրա խոսքով, G7-ի շրջանակում ստեղծվել են երկու աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն սահմանների բացման եւ երկրների միջեւ ուղեւորությունների վերականգնան հարցերով: Նա ճշտել է, որ մի դեպքում դա փորձագիտական խումբ է Մեծ Բրիտանիայի հետ, երկրորդ դեպքում՝ Եվրամիության հետ: Սակայն, ինչպես ընդգծել է Սալիվանը, չարժե այդ ուղղությամբ կոնկրետ արդյունքներ սպասել մոտ ժամանակներս:
«Մենք այս պահին ոչ մի կարգի կոնկրետ նորությունների չենք սպասում այդ առիթով, որովհետեւ հետեւում ենք գիտական մոտեցմանը եւ այն բանին, ինչ ասում են առողջապահության բնագավառի փորձագետները (սահմանների) բացման համար հարմար ժամանակի եւ պայմանների առիթով»,- պարզաբանել է Բայդենի օգնականը: Մեծ Բրիտանիան մտադիր է G7-ի գագաթնաժողովն ավանդական ձեւաչափով անցկացնել հունիսի 11-ից մինչեւ 13-ը Քարբիս Բեյ առոջարանային քաղաքում՝ Քոռնուոլի թերակղզու ատլանտյան ափին: Բացի Յոթի խմբի երկրների ղեկավարներից, դրան կմասնակցեն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆն դեր Լյայենը եւ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: