ԵԱՀԿ նախագահը ողջունել է 15 գերեվարված հայերի վերադարձը Հայաստան

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեն թվիթերյան էջում ողջունել է 15 գերեվարված հայերի վերադարձը Հայաստան։

«Ողջունում ենք 15 գերեվարված հայերի վերադարձը Հայաստան և Ադրբեջանին տեղեկատվության փոխանցումը, որը կնպաստի տարածքների ականազերծմանը։ Սա ցույց է տալիս ԵԱՀԿ-ի և ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահության արժեքը։ Վստահության ամրապնդման այդ միջոցները կօգնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունները շարունակելու համար համապատասխան մթնոլորտ ստեղծելուն: Ուրախ ենք աշխատել Վրաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության հետ»,- գրել է նա:

Նշենք, որ նախօրեին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 15 գերեվարված հայերի՝ Հայաստանի կողմից դրա դիմաց ստանալով Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները: Փոխանակումն անցկացվել է ադրբեջանա-վրացական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930