Բաքվում Թուրքիայի դեսպանն այցելել է Շուշի
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչըն այցելել է Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներով Բաքվի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաք, ինչի մասին պաշտոնյան գրել է իր թվիթերյան էջում:
Ինչպես նշում է minval.az-ը, նա նշել է, որ Շուշի է այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին ընդառաջ:
«Այսօր մենք շնչում ենք ազատ Ղարաբաղի օդը: Մենք հաստատում ենք, որ Շուշան (Շուշի) Ղարաբաղի սիրտն է ու Ադրբեջանին դափնեպսակը»,-գրել է դեսպանը` կից Շուշիում արված լուսանկարներ հրապարակելով:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ հունիսի 15-ին Լեռնային Ղարաբաղում բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Հունիսի 15-ին Ալիևի հետ մենք կուղևորվենք «ազատագրված» (չակերտները` խմբ.) քաղաքներից մեկը՝ Շուշա (Շուշի- խմբ․), որտեղ տեղի կունենան պաշտոնական հանդիպումներ և տարբեր միջոցառումներ»,- ասել էր Էրդողանը: